Հայաստանը դափնիներով դիմավորում է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին ու մեդալակիրներին
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնները, մեդալակիրներն ու մյուս ծանրորդներին քիչ առաջ վերադարձան Հայաստան։
Նրանցից առաջինն ի դափնին ստանալու համար մոտեցավ Անդրանիկ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ նա երկամարտի 365 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
«Այս հաղթանակն ինձ համար միանշանակ բարձր նվաճում էր՝ այդքան ձախողումներից հետո։ Ես այս մրցումները համարում եմ հաղթանակ։ Հուսամ՝ ինձ դեռ կտեսնք բարձր հարթակում»,- նշեց նա։
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձած Սամվել Գասպարյանն էլ նկատեց՝ ինքը հենց այս նպատակով էր մեկնել առաջնությանը։
«Միանշանակ սա էր նպատակը, լավ էինք պատրաստել այս առաջնությանը, և հաջողվեց հաղթել այս մրցումը։ Կարող էր հակառակը ստացվել, և Մարտիրոսյան Արսենը կարող էր բերել ոսկին, իսկ ես՝ արծաթը։ Ուրախալի է, որ մենք երրորդ տեղում թողեցինք մեր հակառակորդին»,- շեշտեց նա։
Անդրադառնալով առաջիկա նպատակներին՝ Սամվել Գասպարյանն ասաց, որ իր նպատակը աշխահի առաջնությանը լավագույն ձևով հանդես գալն է։
Պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ ստացած Սիմոն Մարտիրոսյանն էլ անկեղծացավ՝ չստացվեց այն, ինչի համար ինքը գնացել էր։
«Դրա միակ պատճառը վնասվածքն էր, բայց չենք հուսահատվում, շարժվում ենք դեպի Տոկիո, որտեղ 200 տոկոսով պատրաստ կլինենք»,- շեշտեց նա։
Մարզիկը նաև հավելեց՝ վնասվածքը մարզումների ընթացքում է ստացել, այլ ոչ՝ Քարվաճառում, ինչպես շրջանառվում էր համացանցում։
Երկամարտի 464 կգ արդյունքում արծաթե մեդալ նվաճած Գոռ Մինասյանն էլ նշեց՝ ինչպես պատրաստվել էին, այնպես էլ ելույթ ունեցան։
«Շատ լավ մարզավիճակում էին և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Հարթակը ցույց տվեց մեր կարողությունները»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է իր կրտսեր ընկերոջը՝ Վարազդատ Լալայանին, ով դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 445 կգ արդյունքով, ապա Գոռ Մինասյանը նշեց, որ սա նրա առաջին մրցումն էր մեծահասակների մեջ. «Նա արժանի հետնորդ է, և 1-2 տարուց արդեն շատ լուրջ մրցակցություն է լինելու, ինչպես իմ և Ռուբեն Ալեքսանյանի միջև էր, հիմա էլ լինելու է իմ և Վարազդատ Լալայանի միջև»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները