Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
Կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը: Հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է 1943 թ. Էջմիածնում։ 1973 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1958-1968 թվականներին եղել է Էջմիածնի ժողովրդական թատրոնի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 1969 թվականից՝ Երևանի տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, ռեժիսոր։
Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում՝ «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի)։ 1964-1968 թվականներին ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում աշխատել է որպես գրաշար։
1997 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1971-1994 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդման շունիկի մշտական դերակատարն է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները