Թվիթերի օգտատերերը` Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգու» ու Ալիևի նկարների մասին
Թվիթերի օգտատերերն արձագանքում են Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգու» բացմանը, որտեղ ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից վերցրած ավարը՝ այդ թվում սնունդը, սաղավարտները։ Վնասված ռազմական տեխնիկայում, զորամասերում ներկայացված են սպանված, վիրավոր ու կապկպված հայ զինվորների մանեկեններ։
Կանադացի լրագրող Նեյլ Հաուեր․ «Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիևը դեռ կրում է իր ռազմական համազգեստը, մինչ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ իրենք իսկապես քրտնաջան աշխատում են հաշտեցման ուղղությամբ»։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրուլակիս․ «Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը բացեց ռազմավարի պուրակը: Բարբարոսության հուշարձան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության «ավարով», ինչպիսիք են սաղավարտներն ու զոհված հայ զինվորների մանեկենները, որ վիրավորում է նրանց հիշողությունը»։
Եվրոպական խորհրդարանում «Սոցիալիստների ուդեմոկրատների» խմբի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Էլդար Մամեդովը, տարածելով Ալիևի նկարը սաղավարտների հետ գրել է․ «Ինչի միանգամից գլխամաշները ցույց չտալ։ Հիվանդ»։
Թոմ դը Վաալ․ «Ես համարյա դադարել եմ մեկնաբանել Twitter-ում Հայաստանին, Ադրբեջան վերաբերող թեմաներով, բայց սա իսկապես հիասթափեցնող է: Կրակոցները դադարել են, բայց հաղթանակը = մյուսի նվաստացումը շարունակում է ապրել»։
Լոս Անջելեսի փոխքաղաքապետ Նինա Հաչիգյան․ «Համոզված չեմ, որ երբևէ նման բան տեսել եմ ՝ որևէ համատեքստում: Նպատակը միանգամայն գարշելի է, և գործողությունները հուշում են, որ խաղաղությունը չէ նպատակը»։
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանս․ «Սա սարսափելի է, մեղմ ասած»։
Պրոֆեսոր Հենրի Ասլանյան․ «Սա այնքան հիվանդագին ու զզվելի է: Այն փաստը, որ նման արարքի համար Ադրբեջանի կառավարության դեմ միջազգային դատապարտում չկա, անընդունելի է»։
Գերմանացի-եզդի լրագրող Դուզեն Տեկալ․ «Սա այն չէ, ինչ տեսք ունեն հաղթողները, այլ այսպիսին են պատերազմական հանցագործները։ Ադրբեջանի Նախագահ Ալիևը Բաքվում կառուցել է իր սեփական պիղծ զվարճանքի պարկը»։
Քաղաքագետ, Տաֆթի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյան․ «Իլհամ Ալիևի լեգիտիմության միակ բաղադրատոմսը հակահայկական շովինիզմն է: Ինչպես ամիսներ շարունակ ասում էի, սպասեք, որ այսպիսի վարքը շատ ավելի վատանա»:
ASB News-MILITARY․ Ալիևը բացում է գավաթների թանգարան Սրանք զոհված հայ զինվորների սաղավարտներ են: Նաև ՝ շապիկներ, որոնք վրա գրառումներ են, այդ թվում ՝ «ի՞նչ պատահեց, Փաշինյան»:
Ադրբեջանցի բլոգեր Միրզալի Մահամադ․ «Ինչ իմբեցիլ է Ալիևը։ Պատերազմն ավարտվեց, և մինչ երկու կողմերի ծնողներն էլ սգում էին իրենց երեխաների համար, Ալիևը տեղադրել է այս լուսանկարը: Նա նույնիսկ իր որդուն չի ուղարկել պատերազմ: Սա մաքուր կեղծավորություն և անմարդկային արարք է, որը ատելություն է առաջացնում: Ամոթ նրան»:
And of course it gets more insane. Here, Aliyev inspects cartoonist models of Armenian servicemen in a display of an Armenian barracks at Baku's new Military Trophies Park (Hərbi Qənimətlər Parkında) h/t @MikroskopMedia pic.twitter.com/4ndvuClUEG
— Neil Hauer (@NeilPHauer) April 12, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան