Ալիևի երեկվա քայլը մահացու ապտակ էր Փաշինյանին. Իսագուլյան
«Մեր գործող Ազգային ժողովը ոչ լեգիտիմ է, ունեմ լուրջ հիմնավորում. 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հակասահմանադրական պայմաններում»,- ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ երկու նախադեպ կա, երբ վարչապետը հրաժարական է տվել. «2018 թվականին ապրիլին, երբ որ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Կարեն Կարապետյանը, 2018 թվականի նոյեմբերին, երբ Փաշինյանը հրաժարական տվեց ու շարունակեց պաշտոնավարել որպես վարչապետ:
Երկուսից մեկը հաստատ քրեորեն պատժելի երևույթ է, քանի որ երբ մարդ հրաժարական է տալիս, հրաժարականը ստորագրում է նախագահը, նշանակում է՝ այդ մարդն այլևս պաշտոնավարելու իրավունք չունի, բայց քանի որ Նիկոլը համարում է, որ ինքը ՀՀ Սահմանադրությունն է, օրենսդիր, գործադիր մարմիններն է, ՍԴ-ն է, դատավոր է, դատարան է, թքած ունի Հայաստանի Սահմանադրության, մնացած բոլոր խնդիրների վրա:
2018 թվականի նոյեմբերին մարդը հրաժարական էր տվել, վարչապետ չէր, բայց վարչապետի բոլոր լիազորություններից օգտվելով ողջ Հայաստանով մեկ ասֆալտին էր փռում, պատին էր ծեփում»:
Գ.Իսագուլյանի խոսքով, Փաշինյանի ապօրինի գործողությունը հիմնավորվում է ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածով, բայց պետք է նայել Սահմանադրությունն ամբողջությամբ, քանի որ այլ հոդվածներ էլ կան, որոնք հստակեցումներն են մտցնում հարցերում:
«Հենց հրաժարական տվեց, այլևս վարչապետ չէ, պետք է թողի դաչան, գնա 3-րդ մասի իր տուն: Ամեն ինչ պետք է թողնի: Սևով սպիտակ վրա գրված է Սահմանադարության մեջ»,- ասաց Գ.Իսագուլյանը:
Նրա խոսքով, եթե ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդհատակյա պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանի հետ, նրանք էլ շատ շուտով դառնալու են ոչ լեգիտիմ, եթե ընդունել են պայմանը, որ այս մարդը պետք է հրաժարական տա, բայց շարունակի գործառույթ իրականացնել, որի իրավունքը չունի:
Խոսելով Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգու» բացման և Ալիևի՝ հայ զինվորների սաղավարտների միջով անցնելու մասին, Գ.Իսագուլյանն ասաց. «Դրանով Աննային հրավիրում էր Շուշի թեյ խմելու: 100 տոկոսով: Դա նշանակում էր սարսափելի, մահացու ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ քաղաքական, ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, ասում էր՝ այ տխմար արարած, կինդ ուզում էր թեյ խմեր Շուշինում, հիմա կնոջդ հրավիրում եմ Շուշի, գա ինձ հետ թեյ խմի:
Դե Նիկոլ, պատասխանի այդ ապտակին: Բա Նիկոլը ասֆալտին էր փռում, պատին էր ծեփում, Քոչարյան, Սարգսյան, Խաչատուրով էր դատում: Մի հատ համարձակություն ունեցի, որևէ խոսք ասա»:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հայտարարություններին, Գ. Իսագուլյանն ասաց. «Ներողություն եմ խնդրում, բայց Ջալալ Հարությունյանն ինքն է մեղավոր, որ ուզում են էշ նահատակ լինի, Ջալալն ինքն է մեղավոր: Նախ պետք չէր բունկերում Աննայի հետ հանդիպել, որպեսզի կորդինատները չիմանային, իր մեքենային չխփեին, Ջալալին պետք չէր գար ու Նիկոլի ձեռքից նորից պաշտոն ստանձներ այն հույսով, որ իրեն կնշանակեն Գլխավոր շտաբի պետ: Ջալալին պետք չէր շատ բաներ, նա պարտավոր էր ասել ճշմարտությունը, թե ինչ է տեղի ունեցել հատկապես Լելե Թեփեի հայտնի օպերացիան, որի ժամանակ 1300 զոհ ենք տվել, կորցրել ենք 24 տանկ, այլ տեխնիկա»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- Բաքվում ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, սնունդն ու սաղավարտները