Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը։
«Այսօր պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 15-ը դիմումներ են գրել և հրաժարվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից: Իսկ եթե ևս մեկ անդամ դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՝ ինչին հետևողականորեն ուզում են հասնել օրվա իշխանությունները:
Նպատակը մեկն է. ինչպես իրենց իշխանությունը ծնկի եկավ թուրքի դեմ և կապիտուլացվեց, այդպես էլ ԵՊՀ-ն են ուզում ծնկի բերել և կապիտուլացնել այս ազգադավ իշխանության առջև: Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, 102-ամյա Մայր համալսարանը չի կարող ընկրկել հոգեկան տվայտանքի մեջ գտնվող մեկ անձի կամայական որոշումների ու անձնական հիվանդագին ցանկությունների առջև:
Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով, այսօր ԵՊՀ գիտական խորհրդի 32 անդամներով դիմել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:
Պահանջը մեկն է. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանության կողմից ներկայացված անդամների շարունակական, ոչ բարեխիղճ և անպատասխանատու գործելաոճի պատճառով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում:
Հ.Գ. ԵՊՀ գիտական խորհուրդը բաղկացած է 88 անդամից, պարզապես արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ էր անդամների 1/3-ի ստորագրությունը: Վստահ եմ, որ եթե ժամանակ լիներ և կարողանայինք մյուս անդամներին ևս տեղյակ պահել՝ այս պահանջի տակ կստորագրեին գիտական խորհրդի անդամների 90%-ից ավելին: Հոգ չէ, մնացյալը իրենց կարծիքը կհայտնեն արտահերթ նիստի ժամանակ»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Կամ ԵՊՀ ռեկտորը կլինի մեր մարդը, կամ ռեկտոր չի ունենա». Եզրակացություն՝ կառավարության քայլերից
- ԳԱԱ և ԵՊՀ. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են սահմանադրությանը
- Այս որակի իշխանության դեպքում հնարավոր է՝ Ծիծեռնակաբերդը դառնա հայ-թուրքական բարեկամության հուշակոթող, ԵՊՀ շենքը՝ թուրքական բաղնիք. քաղաքագետ
- ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի
- Եթե խնդիրն իսկապես ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցն է, թող գան, տեղում ասեն. Միքայել Մալխասյան
- Այս իշխանությունը տկար է, չի կարող իր ծրագրերը բուհի հետ իրականացնել և նման շատ այլ փաստեր. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով
- ԵՊՀ իրավաբան դասախոսները ևս մտադիր են բողոքարկել դատախազի անգործությունը
- Արմեն Ավետիսյան. Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին