«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Պարոն Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Վերջին աշխատանքը՝ 2019թ. մինչ օրս աշխատել է «Էներգի Գրուպ» ընկերությունում, որպես տեխնիկական տնօրեն: Քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական պատկանելիություն չունի»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Իր խոսքում Լևոն Բունիաթյանը նշեց, որ պատրաստ է իր գիտելիքներն ու փորձը ներդնել ՀԾԿՀ իրավասության ներքո կարգավորվող գործընթացներում։
«Պատրաստ եմ աշխատանքիս ընթացքում ցուցաբերել մեծ աշխատասիրություն ու անշահախնդիր լինել»,- նշեց նա։