Քաղաքապետարանը մերժել է 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը Կոնդում․ Վահե Էնֆիաջյան
«Պատերազմը և հետպատերազմական ժամանակահատվածը իր հետ բերել է մի շարք խնդիրներ, որոնց մասին առիթներ ունեցել ենք խոսելու»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։
Նրա խոսքով, հայտնի ճշմարտություն կա՝ եթե չես ուզում ունենալ պատերազմ, կամ ուզում ես պատերազմի ելքը հօգուտ քեզ լինի, ապա պետք է պետությունն ուժեղացնես, իսկ պետությունն, առաջին հերթին, ուժեղ է իր տնտեսությամբ։
«Ցավոք, այսօր արձանագրում ենք, որ տնտեսական ցուցանիշներն ու դինամիկան բոլոր առումներով անկում են ապրում։ Հարկ եմ համարում հենց այս ժամանակահատվածի համար նշել, որ տնտեսության զարգացման համար համապատասխան ցուցանիշներ են պետք, պայմաններ ու հնարավորություներ են պետք»,- նշեց պատգամավորը։
Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ մերժվել է իրենց կողմից ներկայացված Մեկ պատուհանի» նախագիծը, և այսօր չկա ցանկալի ցուցանիշ։
«Մի հայտնի պատմություն կա. մի մարդ մոտենում է իմաստունին, հարցնում է՝ երկա՞ր պիտի սպասենք, որ լավ լինի, իմաստունն էլ պատասխանում է՝ եթե սպասենք, ուրեմն շատ երկար պիտի սպասենք։ Մեր իրականության մեջ ինչպիսի իրական գործնական քայլեր են իրականացվում, որ մեր մեջքն ուղղենք։ Պետք է մրցունակ կադրեր նշանակենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք առաջընթացներ արձանագրել»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Նա նաև կոնկրետ փաստ ներկայացրեց՝ կապված Կոնդ թաղամասի հետ։
«Այդ թաղամասի հետ կապված կոնկրետ ներդրողներ են եղել, որոնք գումարներով եկել են, առաջարկել են իրենց ծրագիրը, և ի՞նչ է ստացվում. ներկայացնելով ներդրումային ծրագիրը, որը մոտ 1 մլրդ դոլարի պետք է հասներ, քաղաքաշինական որոշակի վերլուծություններ անելով, ասում են, թե անհնար է Կոնդ թաղամասում այդ ծրագիրն իրականացնել։ Սա ո՞նց հասկանալ, ի՞նչ տրամաբանության մեջ տեսնել։ Եթե կոնկրետ այդ թաղամասում հնարավոր չէր իրականացել, տանեիք Նորագյուղում իրականացնեիք։ Էս թափթփված քաղաքականությանն ու միջակությանը պետք է վերջ դրվի»,- կարծիք հայտնեց Վահե Էնֆիաջյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան