Զելենսկին Բայդենի օգնությունն է խնդրել ՆԱՏՕ-ն անդամակցելու հարցում
Ապրիլի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին` խնդրելով օգնել իրենց Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում: Այս մասին գրում է «Известия»-ն:
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է մեզ տեսնել ՆԱՏՕ-ում, ապա պետք է այդ մասին ասի ուղիղ և անի դա: Պետք չէ միայն խոսքերով աջակցել»,- ասել է ուկրաինացի առաջնորդը։
Զելենսկին շեշտել է, որ երկիրը ֆինանսական աջակցության, ինչպես նաև ավելի շատ զենքի կարիք ունի «Ռուսաստանի հետ դիմակայությունն ամրապնդելու համար»:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցությամբ Ուկրաինային կտրամադրվի դաշինքի գործընկերների անհրաժեշտ օգնությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա