Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները
Ռուսաստանը Թուրքիային և մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ermenihaber-ը։
«ԱՄՆ-ի նավերի անցումը Սև ծով ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ, Մոսկվան չի հասկանում, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը Ուկրաինայում»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն այցով գտնվում էր Ստամբուլում։
Նրանք կողմ են արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, մասնավորապես, «մոտ ժամանակներս անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալուն»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում