Ռուս սակրավորներն ականազերծում են Մարտակերտի շրջակայքի գյուղատնտեսական նշանակության հողերը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և պայթուցիկ այլ ռազմամթերքից: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ներկայումս ռուս զինծառայողներն ակտիվորեն պայթուցիկ առարկաներ են որոնում Մարտակերտ քաղաքի մատույցներում: Այստեղ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, ռազմական գործողությունների ընթացքում տեղակայված են եղել հրետանային դիրքերը: Այս պահին տեղի բնակիչները չեն կարողանում վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի դեռ չի ավարտվել տարածքի ամբողջական մաքրում:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկ և պայթուցիկ առարկա:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած ռազմամթերքից մաքրել են 1960 հա տարածք, 605 կիլոմետր ճանապարհ, 1692 շենք, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել են 25 484 պայթուցիկ առարկա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկաներ են վնասազերծել
- Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից
- Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
- Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան