Ինչո՞ւ մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցրինք. Սոֆիա Հովսեփյանը՝ իմքայլականներին
«Ինչու մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցինք ունենալ»,-«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին դիմեց Սոֆիա Հովսեփյանը՝ ելույթ ունենալով իշխող ուժի կողմից Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի(ՀԾԿՀ) անդամի պաշտոնում առաջադրված Լևոն Բունիաթյանի ընտրության ժամանակ:
Պատգամավորը հարցրեց, թե ինչո՞ւ է խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ բերում թեկնածուներ, որոնք համապատասխան որակը չունեն՝ դրանով դառնալով անընդհատ քննադատության առարկա:
«Ես ինչու «մենք»-ից դուրս չեմ գալիս, քանի որ բոլորս ենք սրա պատասխանատվությունը կրելու»,-հայտարարեց Հովսեփյանը:
Դիմելով թեկնածուին՝ նա հարց տվեց, թե արդյո՞ք 4-5 ամիսը Լևոն Բունիաթյանին չի բավարարել, որպեսզի տիրապետի, թե ուր է գնում, և եթե անգամ մեկ շաբաթ ժամանակ ունենար, ապա 24 ժամյա ռեժիմով պետք է նախապատրաստվեր, որը չի արել:
Սոֆիա Հովսեփյանը հայտարարեց, որ չի մասնակցելու թեկնածուի ընտրությանը՝ այդ պահի դրությամբ նրա կարողությունները գնահատելով:
«Ձեր թեկնածությունն առաջադրված է, եթե առաջադրել են՝ ուրեմը կընտրեն, բայց այն չի նշանակում, որ դուք ունեք համապատասխան կարողությունը և հմտությունը»,- նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության առաջադրումը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին դիմեց պատգամավորը:
Նա պնդեց, որ Լևոն Բունիաթյանը, որպես էներգետիկ ոլորտի մասնագե, պետք է պատասխան ունենա հասրակության հուզող այն հարցին, թե ինչ է լինելու, երբ ՀԱԷԿ-ը 141 օր կանգնի, այն դեպքում, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատելու և թշնամուն են հանձնվել Արցախի 30 ՓՀԷԿ-երը:
Անկախ պատգամավորը պնդեց, որ իշխանությունները պետք է իրադրությունը լուրջ գնահատեն, և պարզեն, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնել պատերազմից հետո:
Հովսեփյանը համոզված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարևոր պաշտոնը զբաղեցնող թեկնածուն պետք է ունենար այդ հարցերի վերլուծությունը:
Ըստ պատգամավորի՝ այսօր ՀԾԿՀ հանձնաժողովի անդմաը պետք է գնա այնտեղ և հեղափոխություն անի, որ երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերի:
«Միգուցե շատ հետաքրքիր պաշտոն է, բայց սիրեք հայրենիքն այնքան, որ կարողանաք դրանից հրաժարվեք, քանի որ այս պահին դեռ չեք կարող: Մեկ տարի հետո գուցե կարողանաք և սիրով հաջորդ գումարման ԱԺ-ն ձեզ ընտրի»,- հայտարարեց Սոֆիա Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է և այն տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով. Թագուհի Թովմասյան
- «Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը