Արդարացի լուծում չտալու դեպքում՝ պատասխանատու չենք մեր քայլերի համար.Սոֆիա Հովսեփյանը փոխանցեց ծնողների ուղերձը
«Հիմա տեղեկացնում ենք, որ հետո չասեք՝ չեն տեղեկացրել»,-իշխանական պատասխանատուներին դիմեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Սոֆիա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Մարտունի-3» զորամասի 72 զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների նամակում արված հայտարարությունը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ նախորդ օրը հանդիպել է «Մարտունի-3» զորամասի 7-րդ վաշտի 72 զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել իրեն և խնդրել են բառացի կարդալ այն ամբիոնից, ինչը և արեց:
Նամակում ասվում էր.
«Մենք՝ 67 սպանված և 6 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններից և պատգամավորներից՝ լսե՛լ մեր խնդիրը և պատասխան տա՛լ որպես ՀՀ բարձրագույն մարմին:
Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ «Մարոտւնի 3»-ում: Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ այդ դիրքերի վրա հարձակում է սպասվում, խաբելով ասել են, որ տանում են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխելը, որը հանձնված է եղել դեռ հոկտեմբերի 9-ից, սկայան 73 հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:
ԱԺ պատգամավորներից և բոլոր պետական մարմիններից պահանջում ենք գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանության բացահայտմամբ: Մեր համոզվածությամբ՝ պատասխանատուներն են Ջալալ Հարությունյանը, Գոռ Իշխանյանը, Մխիթար Ավանեսյանը, Կարեն Առուստամյանը, Կամո Վարդանյանը:
Արդարացի լուծում չտալու դեպքում մենք՝ ծնողներս, պատասխանատու չենք մեր քայլերի համար»:
Պատգամավորը հայտնեց, որ այդ դեպքով գործ է հարուցված, բայց այն շատ դանդաղ է գնում և գրեթե ոչինչ չի արվում, որն էլ առաջացրել է ծնողների ցասումը:
Սոֆիա Հովսեփյանը խնդրեց ԱԺ պատգամավորներին և ԱԱԾ պետին, լինել հետևողական, քանի որ ծնողներն ասել են, որ իրենց քայլերի համար պատասխանատվություն չեն կրելու:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան
- Ինչո՞ւ մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցրինք. Սոֆիա Հովսեփյանը՝ իմքայլականներին
- Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է և այն տարածվում է նաև ՀԾԿՀ խողովակով. Թագուհի Թովմասյան
- Հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, ձեզ թվում է, որ դա ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Էդմոն Մարուքյան