Արդեն 7 օր է՝ Վանաձորի ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը հացադուլ է անում. Հովսեփյան
«Արդեն 7 օր է՝ Վանաձորի ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը հացադուլ է անում. նա ունի առողջական շատ լուրջ խնդիրներ»,- այսօր խորհրդարանում ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նրա խոսքով, Աբգարյանի գործի քննությունը խնդրահարույց է. 2018 թվականի մայիսի 31-ից իրեն կալանքի տակ են պահում, իսկ դատական գործընթացն անընդհատ ձգձգվում է։
«Արդեն 3 դատավոր է փոխվել այս գործով։ 2021 թվականի փետրվարի 5-ին և մարտի 5-ին գրավոր միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավի դիմաց ազատ արձակմամբ, սակայն մերժվել է այդ միջնորդությունը։ Չկա որոշում և այս մարդը զրկված է վերաքննիչ դատարան դիմելու հնարավորությունից։ 2021 թվականի փետրվարի 19-ին և մարտի 19-ին դատական նիստեր են հրավիրվել, բայց երկուսն էլ հետաձգվել են պատճառաբանությամբ, թե դատարանները ծանրաբեռնված են»,- ներկայացրեց պատգամավորը։
Սոֆյա Հովսեփյանը կոչ արեց իրավապահ մարմիններին ուշադրություն դարձնել խնդրին, քանի որ այն կարծես թե հետապնդման նման մի վիճակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում