Վրաստանում Թուրքիայի դեսպան. Մենք պետք է աջակցենք Վրաստանին՝ ռազմաօդային ուժերի կարողություններն ուժեղացնելու հարցում
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Սերեն Յազգանի խոսքով, Վրաստանի ռազմաօդային ուժերի կարողությունները պետք է ուժեղացվեն, այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է աջակցի Վրաստանին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ես Վրաստանի պաշտպանության նախարարի հետ եմ խորհրդանշական արարողությանը՝ նշելու Թուրքիայի կողմից Վրաստանի ռազմաօդային ուժերին տեխնիկական սարքավորումների և երկու միկրոավտոբուսների փոխանցումը: Կարծում եմ՝ Վրաստանի ռազմաօդային ուժերի հնարավորությունները պետք է զարգացնել և ուժեղացնել, որին մենք պետք է աջակցենք: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդմանը», – ասել է Ֆաթմա Սերեն Յազգանը:
Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին տրամադրել է տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ Մառնեուլի օդանավակայանի նյութատեխնիկական հնարավորությունները բարելավելու համար:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, սարքավորումների փոխանցումն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության համաձայնագրի» շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան