ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է գալիս
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան։ Այս մասին թվիթերում գրել է Կլաարը։
«Վրաստանից մեկնում եմ Հայաստան՝ ավելի լավ պատկերացում կազմելու արևելյան սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մասին և Երևանում հանդիպումների համար»,-գրել է Տոյվո Կլաարը։
Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում էր փետրվարին, որից հետո մարտին այցով մեկնել էր Բաքու։
Հայաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել էր ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և խաղաղ գործընթացին, որը բերելու է հիմնախնդրի կայուն և արդար հանգուցալուծման:
Leaving Georgia for Armenia to get a better understanding of the situation along the eastern border and for meetings in Yerevan. pic.twitter.com/xn5kO7Asne
— Toivo Klaar (@ToivoKlaar) April 13, 2021
Հարակից հրապարակումներ`
- Մարինա Կալյուրանդ․ Այժմ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններին վերադառնալն է
- ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորում է անհայտ կորածների մարմինների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները՝ ներառյալ 1990-ականներից
- ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եռօրյա այցով Բաքվում է
- Արա Այվազյանն ու Տոյվո Կլաարը համակարծիք են. Խաղաղ կարգավորման հարցերը պետք է հասցեագրվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
- Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ․ Կարևոր է լարվածությունը թուլացնել
- Ալիևը հանդիպել է Հվ․Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին