Փաստաբան. Քրգործ է հարուցվել՝ Էլիբեգովայի դեմ սուտ մատնության հատկանիշներով
Դեռևս 2021 թվականի մարտի 9-ին հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխության պահապաններ նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամի կողմից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգվային պետական դավաճանության մեջ մեղադրելու կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին:
Էլիբեգովայի փաստաբան Միքայել Շխիմյանը մանրմասնում է, որ հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, ինչի արդյունքում որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված դեպքի բացակայության (պետական դավաճանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության սպառնալիք) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքերով քրեական գործի հարուցումը մերժել:
Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:
«Այսօր ստացանք դատախազի կողմից կայացված որոշում, համաձայն որի քննիչի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը մասնակիորեն՝ սուտ մատնության մասով՝ վերացվել է և որոշում է կայացվել այդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
Շնորհակալություն դատախազությանը օբյեկտիվ որոշում կայացնելու համար:
Ասածս ինչա, ուզում ես «պահապան»եղիր, ուզում ես ուրիշ ինչ որ մի բան, միևնույն է, յուրաքանչյուր հակաօրինական արարք չի մնալու անհետևանք, իսկ մեղավորները պատժվելու են...»,-ընդգծել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Անժելա Էլիբեգովա. ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս
- Անժելա Էլիբեգովան ԱԱԾ-ում բացատրություն է տվել իր դեմ սուտ մատնության փաստով
- Ադրբեջանագետ Էլիբեգովան սուտ մատնության փաստով հաղորդում կներկայացնի ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու