Freedom House. Փաշինյանի կապիտուլյացիան կարող է հանգեցնել իրադարձությունների շղթայի, որը Հայաստանը մոտեցնում է հարևանների ավտոկրատ հակումներին
«Ժողովրդավարությունը պաշարման մեջ է։ Մինչ մահաբեր համաճարակը, տնտեսական և ֆիզիկական անապահովությունը և բռնի հակամարտությունները հոշոտում էին աշխարհը, ժողովրդավարության պաշտպանները լուրջ նոր կորուստներ ունեցան ավտորիտար թշնամիների դեմ պայքարում՝ փոխելով միջազգային հավասարակշռությունը բռնատիրության օգտին»,- այս մասին գրում է Freedom House-ը` «Ազատությունն աշխարհում 2021թ․»-ի (Freedom in the World 2021) զեկույցում։
Նշվում է, որ այս տարին գլոբալ ազատությունների անկման արդեն 15-րդ անընդմեջ տարին է, որն սկսել է վատթարանալ 2006թ․-ից։ Ժողովրդավարական անկումը խորանում է աշխարհում։
Գործող առաջնորդները գնալով ավելի շատ ուժ են գործադրում ջախջախելու հակառակորդներին և հաշիվներ մաքրելու համար, երբեմն`հանուն հասարակության առողջության անվան տակ, մինչդեռ ակտիվիստները, որոնք չունեն արդյունավետ միջազգային աջակցություն, բախվում էին ծանր բանտարկությունների, խոշտանգումների կամ սպանությունների շատ վայրերում:
«Ավտորիտար կառավարման ընդլայնումը, զուգորդված միջազգային ժողովրդավարության հիմնական ասպարեզում մարող և անհամապատասխան ներկայությամբ, շոշափելի ազդեցություն են ունեցել մարդու կյանքի և անվտանգության վրա, ներառյալ քաղաքական վեճերը լուծելու համար ռազմական ուժին հաճախակի դիմելը:
Մինչ երկարատև հակամարտությունները բորբոքվում էին Լիբիայի և Եմենի նման վայրերում, անցյալ տարի Եթովպիայի և Ադրբեջանի առաջնորդները պատերազմներ սկսեցին համապատասխանաբար Տիգրայի և Լեռնային Ղարաբաղի շրջաններում՝ հիմնվելով համապատասխանաբար Էրիտրեայի և Թուրքիայի ավտորիտար հարևանների աջակցության վրա և ապակայունացնելով հարակից տարածքները: Մարտական գործողությունների հետևանքները փշրեցին բարեփոխումների հույսերը ինչպես Հայաստանում, որոնք բախվեցին Ադրբեջանի ռեժիմի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այնպես էլ Եթովպիայում:
Ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի օգտագործումը, որը ժողովրդավարական նորմերի գլոբալ քայքայման մեկ այլ ախտանիշ է, ի ցույց դրվեց Լեռնային Ղարաբաղում նախորդ տարի: Նոր մարտեր սկսվեցին սեպտեմբերին, երբ Ադրբեջանի ռեժիմը, Թուրքիայի վճռական աջակցությամբ, սկսեց գրոհել՝ տարածքային վեճը կարգավորելու համար, որ տարիների դիվանագիտությունը Հայաստանի հետ չկարողացավ լուծել: Առնվազն 6500 զինվոր և հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվեցին, և տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին:
Միջազգային նշանակալից ներգրավվածությունը բացակայում էր, և պատերազմը դադարեցվեց միայն այն ժամանակ, երբ Մոսկվան երկու կողմերին պարտադրեց խաղաղապահ ծրագիր՝ ամրագրելով ադրբեջանական զինուժի տարածքային ձեռքբերումները, բայց թողնելով շատ այլ հարցեր անպատասխան»,- գրում է Freedom House-ը։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերը ազդեցություն են ունեցել ժողովրդավարության վրա՝ բացասական առումով։ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումից բացի, հակամարտությունը սպառնում է ապակայունացնել Հայաստանում կառավարությունը:
«Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան պատերազմում բուռն արձագանք առաջացրեց որոշ հակառակորդների շրջանում, ովքեր նոյեմբերին ներխուժեցին խորհրդարան և ֆիզիկապես հարձակվեցին խոսնակի վրա: Նման անկարգությունները սպառնում են երկրի դժվար շահած առաջընթացին և կարող են հանգեցնել իրադարձությունների շղթայի, որոնք Հայաստանը մոտեցնում են հարևանների ավտոկրատ հակումներին»,-ասվում է հոդվածում:
Անդրադարձ է կատարվում աշխարհում Չինաստանին, այն անվանելով աշխարհում ամենահայտնի բռնապետություն, որի ազդեցությունը հատկապես խորն է եղել 2020-ին։ Հնդկաստանը, աշխարհում ամենահայտնի ժողովրդավարությունը «Freedom in the World 2021»-ում ազատ երկրից դարձել է մասամբ ազատ երկիր։ ԱՄՆ-ում Թրամփի նախագահության վերջին շաբաթներին տեղի ունեցան աննախադեպ հարձակումներ աշխարհի ամենաերևացող և ազդեցիկ ժողովրդավարական երկրներից մեկի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Իմ երկիրը փորձանքի մեջ է ու ես անձնական ցավ ունեմ. ԱՀԿ ղեկավարը՝ Եթովպիայի Տիգրայի հակամարտության մասին
- Եթովպիայի Տիգրայի շրջանի ղեկավարների կոչ են անում ՝ դատապարտել քաղաքացիների նկատմամբ «իրականացվող ջարդը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան