Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը։
Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13։00-ն։
ՀԻշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին։ Փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով հանձնել է Քովիդ-19-ի թեստ։ Նախագահը շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ և այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։
Բացի այդ, կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել նաև նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը, ով նույնպես այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին