Ուրգանտը կրկին հայր է դարձել
«Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդման վարող, շոումեն Իվան Ուրգանտի կինը` 37-ամյա Նատալյա Կիկնաձեն, այսօր առավոտյան մոսկովյան բժշկական կենտրոններից մեկում դուստր է ունեցել: Երեխային անվանել են Վալերիա` ի պատիվ շոումենի մոր, որը վերջերս է հեռացել կյանքից, գրում է Super.ru-ն:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հեռուստահաղորդավարը կնոջ հետ ծանոթ է դեռ դպրոցական նստարանից: Զույգն ունի յոթ տարեկան դուստր` Նինա անունով և Նատալյայի դուստրը` առաջին ամուսնությունից` 15-ամյա Էրիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում