ՍԴ որոշումը՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:
2020-ի դեկտեմբերի վերջին «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին», որն ընդունվել էր: Նրան այդ պաշտոնից հեռացրել էին «ժեխ» բառը գործածելու համար։
«Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է»,- դեռ այն ժամանակ գրել էր Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին
- Ինձ համար պատիվ է լինել ալիևյան ֆոլկլորի հերոս Նիկոլի քաղաքական հակառակորդը. Զոհրաբյան
- «Իմ քայլը» խմբակցությունը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը խախտում է ընտրողների սահմանադրական իրավունքը
- Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է. Նաիրա Զոհրաբյան
- Երկուշաբթի օրը չեմ մասնակցելու փոքրիկ քինախնդիրի և նրա կամակատարների կազմակերպած շոուին. Նաիրա Զոհրաբյան
- Իմքայլականներն ուզում են Նաիրա Զոհրաբյանին հեռացնել ՄԻ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները