Լավրով․ Զարիֆի հետ ընդգծել ենք ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը՝ արդար հիմքերով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադար։
«Մենք ընդգծեցինք հակամարտության հետևանքների հաղթահարման և երկարատև քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը՝ արդար հիմքերով՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,-այս մասին այսօր հայտարարեց Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո։
Լավրովը նշեց, որ Զարիֆի հետ քննարկել են նաև այն հարցը, թե ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այս գործընթացում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան