Կեղծված թվեր
Երեկ ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը ներկա ծնողներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է. «Վարչապետի հետ խոսել են գերիների վերադարձի հարցի մասին։ Պատասխանը գոհացուցիչ չի եղել բացարձակ։ Պատասխանել է, որ 70 գերի կա ու վերջ»:
«Փաստինֆո»-ն նաև գրում է, որ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 249 անձի վերաբերյալ դիմումներ: Նրանցից 229-ը դատարանի կողմից բավարարվել էր։ Կան մարդիկ, որոնք վերադարձվել են, մի մասի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները հանվել են դատարանի կողմից։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ դատարանի ուշադրության ներքո է 183 անձի գործ, որից շատ քիչ թվի մասին է հաստատել Ադրբեջանը։
«Արմենիա Սպուտնիկ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։
Նշենք, որ դեռևս մարտի սկզբին ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն անհետ կորածների խնդրով մոտ 2,5 հազար մարդ էր դիմել:
Ինչ է ստացվում. իշխանությունները խաբում են և գերիների, և զոհերի թվի հարցում, որովհետև անհետ կորածները կամ զոհված են կամ գերի, իսկ պաշտոնական ներկայացված թվային տվյալները ամբողջական ճիշտ պատկերը չեն արտացոլում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան կոչեցյալն ընդհանրապես թքած ունի ռազմագերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան
- ԵԽԽՎ․ Ադրբեջանը պետք է համագործակցի ՄԻԵԴ-ի հետ ու անհապաղ վերադարձնի հայ գերիներին
- Այս իշխանությունը չի կարող վերադարձնել գերիներին՝ առանց ևս մեկ հանցագործության. Լարիսա Ալավերդյան
- Ռոման Գևորգյան. 800 գերի ունենք, դա հաստատ է
- Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև դուետի հերթական արարն է լինելու. Արմեն Աշոտյան
- Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
- 03.04.2021. Արցախի ՊԲ-ն զոհված զինծառայողների 54 նոր անուն է հրապարակել
- 02.04.2021. Արցախի ՊԲ-ն զոհված զինծառայողների 52 նոր անուն է հրապարակել
- «Մոտավոր հաշվարկներով մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է»
- Ռուս խաղաղապահներին անհետ կորածների խնդրով մոտ 2,5 հազար մարդ է դիմել
- 4 հայ գերի վերադարձվել են Հայաստան