Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան
«Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ այնպիսի մտքեր է բարբաջել, որոնք տեղավորվում են հետևյալի մեջ՝ Զանգեզուրն ու Երևանը ադրբեջանական են, մյուս կողմից էլ ասել է, թե Հայաստանի նկատմամբ չունի որևէ տարածքային պրետենզիա»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորը հույս հայտնեց, որ այս ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ՝ ընդամենը ստորակետ։
«Եվ մենք պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի մեր ողնաշարն ուղղենք ու պատրաստվենք հաջորդ հաղթանակին, որը կարող է մեր ազգային արժանապատվությունը վերականգնել»,- նշեց պատգամավորը։
Ըստ Միքայել Մելքումյանի, պետք է առաջ շարժվել և իմանալ՝ ինչ քայլեր իրականացնել։
«Այդ պուրակը և ոչ միայն, գուցե այն մտորումներից հետո է ստեղծվել, երբ մենք ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու մտքեր էինք արտահայտում։ Եվ մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք մեր ռազմագերիների վերադարձի համար։ Մի քանի օր հետո մենք կլինենք Ստրասբուրգում, այնտեղ շատ կոշտ ենք խոսելու, և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու, որ ԵԽ անդամ մի պետությունը մյուսի քաղաքացիներին գերի է պահում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- Պատրաստվում է ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված «պուրակի» վերաբերյալ
- Կիպրոսում բացվել է Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան