Դատավոր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվել
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանն ու կարծւք հայտնել, որ քննիչի նման արարքի շարժառիթը եղել է զուտ իր ղեկավարին՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, հաճոյանալը:
Աթանեսյանը մանրամասնում է, որ քննիչի հանցավոր արարքի մասին Ա.Ազարյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ քննիչը բացատրություն է վերցրել դատավորից, դատական նիստերի քարտուղարից, սակայն բացատրություն չի վերցրել ՀՔԾ քննիչից: Վերջինիս ԱԱԾ քննիչն ընդամենը գրություն է ուղարկել և ստացել պատասխան:
Ի վերջո քրեական գործի հարուցելը մերժվել է՝ ՀՔԾ քննիչի արարքում իբր հանցակազմի բացակայության հիմքով:
«Որոշումը բողոքարկվել է իմ կողմից, բողոքս բավարարվել է և այսօր ստացա ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից 23.09.2020թ. դատական նիստը նախագահող դատավորին վիրավորելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով (որպես պատիժ նախատեսում է տուգանք մինչև 500 հազար դրամ կամ կալանք մինչև 3 ամիս ժամկետով) հարուցվել է քրեական գործ:
Հուսամ, որ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ-ն, այս անգամ կունենա անհրաժեշտ արիություն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչին գոնե հարցաքննության հրավիրելու համար»,-գրել է փաստաբանը։
2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը ...
Опубликовано Tigran Atanesyan Вторник, 13 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում.ՀՔԾ
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը Տիգրան Աթանեսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան