Ագարակի մաքսատան մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ
Ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն հրդեհի բռնկումով․ քաղաքացի Գ․ Ա․-ն (ծնված 1976 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 16:23-ին, մարվել՝ 16:38-ին։ Բաքում այրվել է կուտակված գազ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում