13.04.2021. Կորոնավիրուսի 726 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Առողջացել է 824 մարդ: Մեկ օրում մահացել է 24 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Մահվան ևս 955 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4730 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 12.04.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
- 09.04.2021. Կորոնավիրուսի 1029 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 08.04.2021. Կորոնավիրուսի 1231 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- 07.04.2021. Կորոնավիրուսի 1025 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 06.04.2021. Կորոնավիրուսի 760 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- 05.04.2021. Կորոնավիրուսի 479 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 04.04.2021. Կորոնավիրուսի 590 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան