Անժելա Էլիբեգովա. ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր վերադարձրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համակարգիչը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս։
Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ իմ դեմ սուտ մատնության փաստով։
Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով խուզարկությունների ժամանակ տարել էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն ու հեռախոսը։