Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ անշեղելի սկզբունք. Արամ Առաջին
«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Հայոց ցեղասպանության ճանաչումը և մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջը շարունակում է մնալ անշեղելի սկզբունք՝ վեր ներքին, թե արտաքին աշխարհաքաղաքական նկտումներից և շահերից»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ պայմաններն ու իշխանությունները, անձերն ու մոտեցումները կարող են փոխվել, սակայն ազգի իրավունքներն անփոփոխ են և անբռնաբարելի։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում մասնավորապես նշել էր. «Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նույնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերյալ կարող են չհամընկնել։ Բայց չեմ հավատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում չէին նկատել Հայաստանի իշխանության հակապետական ու ընդդեմ Հայոց ցեղասպանության ուղղորդված քաղաքականությունը»։ Նա նաև նշել էր, որ Հայկական հարցն այսօր հօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ սեղմելով «թրքասիրության ու թրքաներության» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա. Միքայել Մինասյան
- Չեմ կարծում, որ Արամ Առաջինի դիրքորոշման փոփոխություն է եղել. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
- Թո՞ւրքն է Արամ Ա ին ստիպել նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին