Նիկոլին պետք է հաղթել մինչև ընտրությունները. Գառնիկ Իսագուլյան
«Նիկոլը թքած ունի Սահմանադրության, օրենքների, դատարանների որոշումների վրա: Նման պարագայում ընդդիմության խնդիրն է լինել ավելի ագրեսիվ»,- ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, հանրությունը եթե տեսնի, որ ընդդիմությանը միավորված շատ ավելի մեծ ճնշում է գործադրում հայրենիքը ծախողների նկատմամբ…, ցավոք սրտի չի տեսնում:
Գ.Իսագուլյանի խոսքով, Նիկոլին պետք է հաղթել մինչև ընտրությունները, քանի որ եթե ժողովուրդը ոտքի չկանգնեց 7000 անմեղ երեխա սպանելու, հայրենիքը ծախելու համար, ընտրությունները կեղծելու դեպքում ոտքի կկանգնի՞:
«Նիկոլի համար ընտրությունը կյանքի ու մահվան կռիվ է: Այն ստիմուլը, որ ունի Նիկոլն իշխանությունը պահելու համար, շատ ավելի մեծ է, քան այն ստիմուլը, որով ընդդիմությունն ուզում է իշխանությունը վերցնել: Դրա համար մենք պետք է հասկանանք, որ մեզ համար էլ մահվան ու կյանքի կռիվ է: Այս դեպքում մեծամասնությունը կթեքվի դեպի ընդդիմության կողմ»,- ասաց Իսագուլյանը:
Նա նշեց, որ միայն հանրահավաքներին ելույթ ունենալու մեթոդը չի աշխատի:
«Այս մարդն արդեն գնացել է մեր զոհված երեխաների դիակներն առնելու: Նիկոլը սրբություն չունի, հիմա սրբություն չունեցող մարդու հետ սահմանադրական ճանապարհով գնում ենք ընտրության: Չեմ ասում՝ օրենք խախտել, բայց գոնե մեջները մի քիչ ագրեսիվություն լինի»,- ասաց նա:
Գ.Իսագուլյանի խոսքով, գերխնդիրը չէ լինել ընտրական ցուցակում, այլ մեծ ճակատով գնալ ընտրության, որպեսզի հենց ընտրության սկզբից հաղթես:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
- Արա Սաղաթելյան. Ունենք հիմքեր՝ կասկածելու, որ վարչապետի աթոռին նստած կլոունը առիթ կգտնի և կչեղարկի ընտրությունը
- Լավ կլինի այս չարիքի կառավարությանը «քշել» մինչև ընտրությունները. Իշխան Սաղաթելյան
- Մենք ոչինչ չենք բացառում. Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալուց Փաշինյանի հրաժարվելու մասին
- Ընտրություններին ես անպայման կաջակցեմ Ռոբերտ Քոչարյանին. Սեյրան Օհանյան. yerkir.am
- Եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս դավաճաններին. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան