ԵԱՀԿ-ն ԽՎ-ն անհանգստացած է Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» լուծարելու քայլերով
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի ղեկավարներն այսօր հայտարարություն են տարածել՝ իրենց անհանգստությունը հայտնելով Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) օրինականորեն լուծարելու քայլերով։
«Երկրի ամենամեծ քաղաքական կուսակցություններից մեկի արգելումը սխալ կլինի և կարող է հետագայում խարխլել ժողովրդավարական սկզբունքները Թուրքիայում: ԵԱՀԿ ԽՎ անդամները ասում են, որ վերջերս HDP-ի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի ձերբակալումը՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո, միայն վերջիններից է ընտրված պաշտոնյաների երկար շարքում, որոնց մանդատները վերցվել են։
Հանձնաժողովի ղեկավարները խոստովանում են, որ Թուրքիան նախկինում և այսօր էլ բախվում է անվտանգության լուրջ մտավախությունների, այդ թվում`ահաբեկչության, սակայն շեշտում են, որ մարտահրավերներին դրա պատասխանը պահանջում է ժողովրդավարական նորմերի համախմբում և մարդու իրավունքների լիարժեք հարգում:
Նշվում է, որ HDP-ն արգելելու ջանքերը և քաղաքական գործիչների ազատազարկումը Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներին զրկում է իրենց ընտրած ներկայացուցիչներից։
«Թուրքիան պետք է հավատարիմ մնա իր միջազգային ստանձնած պարտավորություններին, որոնք պահանջում են, որ պատշաճ կերպով ընտրված պաշտոնյաները ապահովված լինեն իրենց մանդատների ավարտին իրենց աշխատանքը կատարելու պաշտպանությամբ: Որոշ հեռացումներ տեղի են ունեցել կեղծ ապացույցների հիման վրա, և պարոն Գերգերլիօղլուի դեպքում՝ լրատվական նյութը թվիթերում տարածելու համար»,-ասել է Կիրիակոս Հաջիիանին՝, ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների ուհումանիտար հարցերով կոմիտեի նախագահը։
Ընդգծվում է նաև վերջին ձերբակալությունները և HDP-ն արգելելու քայլերը տեղի են ունենում Թուրքիայում մարդու իրավունքների և օրենքի գերակայության զարգացումների այլ ֆոնի վրա, նշելով կանանց կանանց նկատմամբ բռնության մասին Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալը։
«Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակը գնալով դառնում է միջազգային մտահոգությունների առարկա: Մենք ուշի ուշով հետևում ենք այնպիսի քաղաքական գործիչների դեմ դատական գործընթացներին, ինչպիսիք են պարոն Գերգերլիօղլուն, ինչպես նաև մի քանի լրագրողներ, որոնք հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում կներկայանան դատարան»,-ասել է կոմիտեի փոխնախագահ Մայքլ Գեորգ Լինքը:
Կարի Հենրիկսենը, որը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահն է և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող, նշել է, որ Թուրքիան կենսունակ բազմակուսակցական համակարգի պատմություն ունի, բայց կառավարության վերջին գործողությունները խաթարում են այս բազմակարծիք ավանդույթը: Խորհրդարանական ժողովրդավարությունը պայմանավորված է տարբեր քաղաքական մոտեցումների, կարծիքների և տեսակետների հարգանքով, և դա չի կարող խորհրդարանից հեռացնելու պատճառ հանդիսանալ: Քաղաքական կուսակցության փակումը կտրուկ քայլ է և պետք է արվի միայն մեծ զգուշությամբ և պատշաճ գործընթացի և խոսքի ազատության բարձրագույն սկզբունքների պահպանմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան