ԵԽԽՎ․ Ադրբեջանը պետք է համագործակցի ՄԻԵԴ-ի հետ ու անհապաղ վերադարձնի հայ գերիներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի կոմիտեի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեսը հայտարարություն է տարածել, որում խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից ենթադրյալ գերիների և անհայտ կորածների ճակատագրի կապակցությամբ։
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտությունից ենթադրյալ գերիների և անհայտ կորածների ճակատագրով», - այս հարցի շուրջ կարծիքների փոխանակումից հետո ասել է Պիեռ Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա):
Նշվում է, որ սա առավել անհանգստացնող է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թ. մարտի 16-ի մամլո հաղորդագրության համատեքստում, որում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանել դատարանի կողմից սահմանված ժամկետները՝ տեղեկատվություն ներկայացնելու համար գերիների մասին ու տրամադրել է բավականին ընդհանուր և սահմանափակ տեղեկատվություն: Դատարանը իդենտիֆիկացրել է Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի:
«Անկախ այն բանից, որ այդ թիվը կարող է նվազած լինել այդ ժամանակից ի վեր, նրանց թիվը շարունակում է մեծ մնալ։ Ադրբեջանին մնում է լիարժեք համագործակցել Դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկություններ այս ցուցակում մնացած անձանց գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ և ապահովելու, որ նրանք անհապաղ վերադարձվեն՝ համաձայն եռակողմ հայտարարության 8-րդ կետի»,-ասում է հանձնաժողովի նախագահը։
Վերջինս անհանգստություն է հայտնում նաև անհայտ կորածների ընդհանուր խնդրի վերաբերյալ, կոչ անում, որ Հայաստանն ու Ադրբեջանը համագործակցեն՝ առանց նախապայմանների, բարեխղճորեն և ԿԽՄԿ-ի օգնությամբ՝ անհայտ կորածների խնդրի լուծումը գտնելու և բոլոր ներկայիս գերիների արագ ազատումը կազմակերպելու համար։
Պիեռ Ալեն Ֆրիդեսը մտահոգիչ է համարում նաև հակամարտության տարածաշրջանում տեղադրված ականներից զոհերի աճի վերաբերյալ, «որտեղ, ենթադրաբար, Հայաստանը տիրապետում է տեղեկատվության և ականների քարտեզների մասին, հույս հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցեն և կլուծեն այս հրատապ խնդիրը`խուսափելու շարունակական մահերից ու վիրավորումներից։
«Կոմիտեն պատրաստ է աջակցել երկու երկրներին`լուծելու այս ողբերգական երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները: Զեկուցող պրն. Փոլ Գավանը (Իռլանդիայի UEL) զեկույց է պատրաստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին
- ՄԻԵԴ-ը մինչ այժմ ստացել է 241 գերիների վերաբերյալ հարցումներ՝ 228 հայի և 13 ադրբեջանցու
- ՄԻԵԴ նախագահ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում ՄԻԵԴ-ը գերեվարվածների վերաբերյալ 210 դիմում է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի