Էդգար Ղազարյան. Արմեն Սարգսյանի անգործության ամեն մի նոր դրվագ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ է լինելու դատախազների համար
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
««Իրավունքի ուժով» ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի նշանակման մասին վարչապետի հայտարարությունը փաստում է, որ Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հերթական անգամ պաշտոնապես հրաժարվել է իր ծառայողական պարտականությունները կատարելուց։
Նրա անգործության դրսևորումների ամեն մի նոր դրվագ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ է լինելու դատախազների և քննիչների համար, որոնց, առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված աշխատանք է սպասվում»։