Հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, ձեզ թվում է, որ դա ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Էդմոն Մարուքյան
«Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա, իրենք նայելու, ասելու են՝ մի պուրակ բացեցինք, ամբողջ երկիր խառնվել է իրար»,- ԱԺ այսօրվա հերթական նիստում անդրադանալով Բաքվում ռազմավարի պուրակի բացման հարցին՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նկատեց, որ հայկական սոցիալական ցանցերը ողողված են Ադրբեջանի հանցագործ քաղաքական իշխանության հայտարարություններով և հարցերց, թե իրենք ինչով են դրան հակադրվում:
Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչո՞ւ ԱԳ նախարարությունը հայտարարություն չի անում:
«Հայերեն լեզվով Ալիևին շան տուր եք տալիս, ձեզ թվում, է որ ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա»,- հայտարարեց Մարուքյանը և պնդեց, որ պետք է գործ արվի, ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը:
Նա հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո պատգամավորական խմբով ինքը գնացել է Արցախ և փաստահավաք առաքելություն իրականացրել, դրանից հետո լոբբինգ են արել, որ այդ փաստերով ԱԳՆ-ն աշխատի, բայց վերջինս դա չի արել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վերջին պատերազմը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք լավ առումով դատապարտված ենք խորացնել ու ընդլայնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Աբովյան
- Օրինագիծը ճիշտ քաղաքական որոշում է, բայց այնտեղ խնդիր կա. Նաիրա Զոհրաբյան
- «Գայլերն այծերին հոշոտում էին, իսկ գելխեղդները չկային». Գոռ Գևորգյանը հիշեց Այգեկցու առակը
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ