«Գերիները Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կդառնան շատ լուրջ խաղաքարտ ամենակարևոր զիջումները կորզելու համար»
«Բոլորին ակնհայտ է, որ գերիների գոյությունն ինքնին շատ հետաքրքիր հնարավորություն է ընձեռնում թե Փաշինյանին, թե Ալիևին»,- աուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա, միայնակ չէ այն տեսակետում, որ գործող իշխանություններն ինչ-որ մի տեղ այն ծրագրերը, որոնք պլանավորել են իրականացնել սեփական նախաձեռնությամբ, թե իրենց պատվիրատուների հանձանարարությամբ, իրականացման համար գերիների առկայությունն անհրաժեշտ է:
«Բացառված չէ: Անկեղծ ասած, ես այլևս այս իշխանությունների պարագայում ոչինչ չեմ բացառում, նույնիսկ ամենաանտրամաբանականը, քանի որ մենք այնպիսի բաների ենք ականատես եղել, որ մենք որևէ բան ոչ բացառում ենք, ոչ զարմանում»,- ասաց Խ. Հարությունյանը:
Նրա խոսքով, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, նաև ՌԴ քաղաքական ղեկավարությունը հասկանում են, որ Մեղրիի միջանցք ասվածը շատ դժվար է տրվելու իրենց՝ հաշվի առնելով հայաստանյան քաղաքական, հանրության շատ շրջանակների դժգոհությունը նման լուծումներից: Խ. Հարությունյանն ընդգծեց՝ նման միջանցքի առկայությունը ռեալ հնարավորություն է վաղը Սյունիքն, ըստ էության, զավթելու:
«Հետևաբար, թե Ադրբեջանը, թե Թուրքիան հենց գիտակցաբար գերիների խնդիրը պահեցին, ձգձգում են՝ ենթադրելով, որ վաղը, մյուս օրը, եթե ներքաղաքական կյանքում գերիների խնդիրը դառնա ամենաակտուալը, ամենահրատապը քաղաքական, սոցիալական հանդարտություն ձեռք բերելու առումով, ինչու գերիների խնդիրը չօգտագործեն դիմացինից ինչ- որ բան կորզելու համար: Համարյա թե համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս ճանապարհով էլ գնում է:
Գերիները Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կդառնան շատ լուրջ խաղաքարտ ամենակարևոր զիջումները կորզելու համար»,- ասաց Խ.Հարությունյանը:
Նա նշեց, որ Ալիև-Էրդողան քաղաքական զույգն ակնհայտորեն մտահոգ են Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական հեռանկարով, նրանցից ոչ մեկը չի թաքցնում, շահագրգռված են, որ Փաշինյանի իշխանությունը շարունակվի. «Ինչո՞ւ: Փաշինյանի գեղեցիկ աչքերի համա՞ր: Իհարկե, ոչ: Սպալիքներ ունեն մեծ, չէ՞: Ակնհայտ է: Գիտեմ, որ այդ սպասելիքներն ի օգուտ Հայաստանի չեն, հայանպաստ չեն»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կեղծված թվեր
- Փաշինյան կոչեցյալն ընդհանրապես թքած ունի ռազմագերիների հարցի վրա. Գևորգ Պետրոսյան
- Անհետ կորածների և գերիների հարազատները Կառավարության շենքում են
- Այս իշխանությունը չի կարող վերադարձնել գերիներին՝ առանց ևս մեկ հանցագործության. Լարիսա Ալավերդյան
- Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև դուետի հերթական արարն է լինելու. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան