Երիտասարդ հայ կինոգործիչների ֆիլմերը միջազգային կինոհարթակներում ունեցել են նվաճումներ. Շուշանիկ Միրզախանյան
«Ազգային կինոկենտրոնը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում պետական բյուջեից ֆինանսների տրամադրմանը հենց դեբյուտանտների պրոեկտներին»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
Նա նշեց, որ իրենց բյուջեի 40 տոկոսից ավելին հատկացվում է նոր սերդնի, սկսնակ կինոգործիչների ֆիլմերին:
«Ի ուրախություն մեզ, վերջին տարիներին այդ ֆիլմերը շատ լուրջ միջազգային կինոահարթակներում ունեցել են նվաճումներ և ուզում եմ առանձնացնել ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որը ներկայացվել էր Կաննի միջազգային կինոփառատոնում, ընդգրվել հիմնական մրցութային ծրագրում»,- ասաց Շ. Միրզախանյանը:
Նա ներկայացրեց ապրիլի 16-ին՝ «Հայ կինոյի օրը» նախատեսված ծրագիրը. այդ օրը բոլոր կինոթատրոնները ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանար ֆիլմեր՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։
Շ. Միրզախանյանը հայտնեց, որ հունիսի 17-ից «Մոսկվա» կինոթատրոնի հետ սկսելու են նոր ծրագիր մանուկների համար. մինչև տարեվերջ ամեն շաբաթ և կիրակի ներկայացվելու են մանկական անիմացիոն ֆիլմեր: Նա նշեց, որ կոչ են արել մարզերում էլ ցուցադրություններ կազմակերպել, և տարբեր մարզերից սիրով միացել են:
Հարակից հրապարակումներ`
- «Հայ կինոյի օրը»՝ ուղղված անցյալի կինոժառանգությունը, ժամանակակից կինոն հանրայնացնելուն
- Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի
- Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճին» միջազգային կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները