Պալմիրայում սկսվում են Հաղթական կամարը վերականգնելու նախապատրաստական աշխատանքները
Սիրիական Պալմիրայում կվերականգնվի զինյալների կողմից ոչնչացված Հաղթական կամարը: Հաղթական կամարի վերականգնման աշխատանքները կսկսվեն 2022 թվականին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է Պալմիրայի վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Սերգեյ Տիտլինովը:
Նոյեմբերին Սիրիայի հնությունների և թանգարանների վարչությունը և ռուսական «Քարի կենտրոնը» հուշագիր են ստորագրել Պալմիրայում Հաղթական կամարի վերականգնման վերաբերյալ: Հուշագրում նկարագրվում է վերականգնման ծրագիրը: Այն իր մեջ ներառում է երեք փուլ. ներկայիս իրավիճակի փաստաթղթավորում գիտական մեթոդաբանությանը համապատասխան, բեկորների ուսումնասիրություն՝ վնասի վիրտուալ գծագրեր ստանալու համար, վերականգնում:
Աշխատանքի առաջին փուլը սկսվել է 2021 թվականի ապրիլին: Ըստ Տիտլինովի, վերականգնման աշխատանքները կսկսվեն հնագիտական ու վերականգնողական հետազոտություններ կատարելուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները ստեղծել են Պալմիրայի առավել ճշգրիտ 3D մոդելը
- Երբ Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ
- Սիրիայում սկսել են վերականգնել Պալմիրայի հուշարձաններն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության
- Ռուսաստանն ու Սիրիան համատեղ կնկարահանեն «Պալմիրա» ֆիլմը
- Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
- Սիրիական բանակը հետ է գրավել Պալմիրայի բարձունքներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները