Սիսիանի ազատամարտիկների պանթեոնում մի կին միանգամից երեք շիրիմի վրա էր լաց լինում. Սրբուհի Գրիգորյան
«Ինձ համար այդ «պուրակ» կոչեցյալի մասին տեղեկատվությունը զարմանալի չէր, առավել զարմանալի են ադրբեջանցիների հետ հիմա համատեղ ապրելու ձեր գաղափարները և Թուրքիային բարեկամական ձեռք մեկնելու ձեր մտքերը»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ունեցած ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նա նաև շեշտեց, որ իր համար նորություն չէր և չի կարող լինել Ադրբեջանի և Թուրքիայի մարդատյաց քաղաքականությունը:
Գրիգորյանը հայտնեց, որ պատգամավորական եռագույնի մոտ այսօր «Անմոռուկ» է տեղադրել և հիշեցնելով, որ Ապրլի 24-ին հաշված օրեր են մնացել, նշեց. «Մենք, ի՞նչ է, մի ձեռքով ծաղիկներ ենք դնելու խոնարհումի հուշարձանին, իսկ մյուսով ձեռք ենք պարզելու Թուրքիայի՞ն»:
Պատգամավորը հորդորեց բարեկամանալու մասին կոչեր անելիս չմոռանալ ազգի արժանապատվության՝ 1.5 միլիոն զոհերի հիշատակի մասին:
Սրբուհի Գրիգորյանը գտնում է, որ 2020 թվականի պատեազմը 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության շարունակությունն էր, որի ժամանակ կիրառվել են արգելված զենքեր:
Նա հայտարարեց, որ Ադրբեջանը չէր կարող հաղթել միայնակ և նրան անթաքույց և բացահայտ օգնել են, ինչի հետևանքով կորցրել ենք Շուշին, Հադրութը, հազարավոր զոհեր ունենք, որոնք անգին են:
«Մի քանի օր առաջ Սիսիանի ազատամարտիկների պանթեոնում մի կին միանգամից երեք շիրիմի վրա էր լաց լինում, մեկից մյուսն էր գնում, ասում էր՝ ամբողջ տունս այստեղ է, ով կարող է պատասխան տալ այդ կնոջը, մյուսներին, գերեվարվածենրի ծնողներին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը, և ցավ հայտնեց, որ վերջերս էլ սխալ տեղեկատվությամբ աղ լցվեց գերեվարվարծների ծնողների վերքերի վրա:
Նա գտնում է, որ վերջին դեպքի հանգամանքները պետք է պարզվեն և ֆեյսբուքյան ստատուսները ջնջելով և «թեմայից թռնելով» խնդիրը չի լուծվելու:
«Այսօր այդ թեմաներով պետք է խոսել, պարիտետային փաստահավաք խումբը պետք է ստեղծվի և պարզվի այս ողբերգության բոլոր պատճառները, մեղավորները պատասխան պետք է տան, որպեսզի կարողանանք նայել հայ մայրերի աչքերին, որպեսզի Հայաստանը նման ողբերգական օրեր էլ չապրի»,- եզրափակեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան
- Արդարացի լուծում չտալու դեպքում՝ պատասխանատու չենք մեր քայլերի համար.Սոֆիա Հովսեփյանը փոխանցեց ծնողների ուղերձը
- Գիրք չկարդացող ու գիտելիքն արհամարհող մարդկանց իշխանություն տալը չարիք է. Տարոն Սիմոնյան
- Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան
- Ինչո՞ւ մենք սեփական մատով սեփական աչքը հանելու վատ սովորությունը չդադարեցրինք. Սոֆիա Հովսեփյանը՝ իմքայլականներին