Տիգրան Աբրահամյան. Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել վերականգման հնարավորությունը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
««Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։
Ու այս որակի, պատվի տեր մարդիկ բանակի հրամանատարությունում են նշանակվում։
ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման։
Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել բանակի վերականգման վերջին հնարավորությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է
- Տիգրան Աբրահամյան. Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան
- Տիգրան Աբրահամյան. Սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը պատերազմի շեմին կանգնեցնելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Տիգրան Աբրահամյան. ԶՈւ մարտունակության բարձրացման ցանկացած միջոցառման պետք է մասնակից լինեն նաև պահեստազորայինները
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում