Ֆրանսիայի Սենատը օրենքով անդրադարձել է Ստրասբուրգում 2,5 մլն եվրոյով թուրքական մզկիթի կառուցմանը
Երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) ընդունել է «Հանրապետական սկզբունքների ամրապնդման և անջատողականության դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:
Օրինագծին կողմ քվեարկեց 208 սենատոր, դեմ ՝ 109: Այն ներառում է ավելի քան 50 հոդված, որոնք ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հավաքների ազատությունը, ինքնակառավարման իրավունքները և կրթության զարգացումը: Սենատորների ներկայացրած բազմաթիվ փոփոխություններից հետո նրանք օրինագծի վերնագրում ամրագրել են նաև «անջատողականության դեմ պայքարը», որը բացակայում էր Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից հաստատված տարբերակում:
Ցանկացած մակարդակի ընտրության ժամանակ թեկնածուներ պաշտոնապես այլևս չեն կարողանա քարոզչություն իրականացնել բացահայտ կրոնական կողմնորաշմամաբ: Արգելվում է նաև կրոնական խորհրդանիշների տպումը թռուցիկների վրա և դրանց օգտագործումը քվեաթերթիկներում: Միևնույն ժամանակ, օրինագիծը կտրականապես արգելում է քաղաքացիական ծառայողներին արտահայտել կրոնական համոզմունքներ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ:
Խորհրդարանականները սատարում են կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացումը` հանրապետական սկզբունքներին դրա համապատասխանությունն ապահովելու համար: Օրինագիծը նախատեսում է եկամտի հայտարարագրի մեջ պարտադիր ներառում 10 հազար եվրոյից ավելի գումարի չափով օտարերկրյա նվիրատվությունների մասին տեղեկատվությունը: Պատգամավորները պարտադրել են տեղական իշխանություններին, տարածաշրջանի ղեկավարին երեք ամիս առաջ տեղեկացնել մշակութային միություններին սուբսիդիաների տրամադրման մասին: Այն տեղի է ունեցել մասնավորապես այն աղմկահարույց դեպքի ֆոնին, երբ Ստրասբուրգի քաղաքապետարանը 2,5 միլիոն եվրո էր հատկացրել հանրապետական արժեքների խարտիային չստորագրած թուրքական միության հովանու ներքո մզկիթ կառուցելու համար:
Օրինագիծը նախատեսում է արդարադատության համակարգի կողմից հետապնդում նրանց նկատմամբ, ովքեր վտանգում են այլ մարդկանց` տարածելով տեղեկություններ նրանց անձնական կյանքի և մասնագիտական գործունեության մասին, ինչը թույլ կտա նույնականացնել անձին և հաստատել նրա բնակության վայրը: Պատիժը կլինի ավելի խիստ, երբ խոսքը վերաբերի քաղաքացիական ծառայողին կամ կառավարության ներկայացուցչին: Այս դեպքում նախատեսված է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով և 75 հազար եվրո տուգանք: Սոցիալական ցանցերում ատելություն քարոզելու համար խիստ պատիժներ են նախատեսված:
Օրինագծով երկրի սպորտի ֆեդերացիաները պետք է իրենց կանոնադրություններում արգելեն ցանկացած կրոնական, քաղաքական կամ ռասայական քարոզչություն և միսիոներական գործունեություն: Նրանց մասնակիցները պետք է համաձայնագիր ստորագրեն հանրապետական արժեքների պահպանման մասին: Սպորտային ասոցիացիաների կողմից կազմակերպված մրցումների ժամանակ մարզիկները չպետք է բացահայտ կրոնական խորհրդանիշներ կրեն:
Հաշվի առնելով Սենատի կատարած բոլոր փոփոխությունները՝ այժմ խորհրդարանի երկու պալատների հանձնաժողովները պետք է գան ինչ-որ փոխզիջումնային տարբերակի: Այն վերջնական չգտնվելու դեպքում վերջին խոսքը կլինի Ազգային ժողովին:
Հարակից հրապարակումներ`
- Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի՝ մզկիթի կառուցման համար թուրքական միությանը ֆինանսավորումը կատաղեցրել է Ֆրանսիայի կառավարությանը
- Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի՝ մզկիթի կառուցման ֆինանսավորման որոշմամբ հարուցած սկանդալը չի դադարում
- Ստրասբուրգի հայազգի քաղաքապետը քննադատությունների թիրախում՝ թուրքական մզկիթի կառուցմանը 2.5մլն եվրոյի հատկացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան