«Հայ կինոյի օրը»՝ ուղղված անցյալի կինոժառանգությունը, ժամանակակից կինոն հանրայնացնելուն
Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հաայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․1-րդ հոդվածով․ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
Խորհրդային Հայաստանի կառավարության 1923թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան»՝ առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուսը»։ Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը՝ թողնելով ներկան գալիք սերունդներին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար՝ Ռուզան Բագրատունյանը հայտնում է, որ դեռևս, 2020 թվականի Հայաստանի ազգային կենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր՝ Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով, սակայն համավարակի պատճառով ի թիվս այլ միջոցառումների չեղարկվել էր նաև այդ նախաձեռնությունը։
«2021 թ․-ին Հայ կինոյի օրվա միջոցառումները սկսվել են իրազեկման արշավից։ Ելնելով այն բանից, որ մեր ազգաբնակչության մի ստվար զանգված տեղյակ չէ օրվա ու դրա խորհրդի նշանակության մասին, պատրաստվել է գովազդային հակիրճ տեղեկատվական հոլովակ՝ Հայ կինոյի օրվա վերաբերյալ։
Հայ կինոյի օրվա առիթով, Ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումները առաջին հերթին ուղղված են ինչպես անցյալի կինոժառանգությունը, այնպես էլ ժամանակակից կինոն հանրայնացնելուն, մասնավորապես, ներկայացնել կինեմատոգրաֆիստների նոր սերնդին, որոնք վերջին տարիներին գրանցել են բավականին լավ հաջողություններ միջազգային տարբեր կինոհարթակներում։
Միայն մեկ օր՝ ապրիլի 16-ին, բոլոր կինոթատրոնները ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանար ֆիլմեր՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։
Հայաստանի ազգային կինոնկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար»՝ (Երևան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) և այլն։ Իհարկե «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեև միացել են արշավին, բայց ցուցադրրելու են իրենց ընտրած ֆիլմերը։
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնը ցուցադրելու է միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես կարճամետարաժներ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։ ՄՈՍԿՎԱ կ/թ-ում ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև երեկոյան 17։00-ը կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր (խաղարկային, անիմացիա)։
Սույն կինոարշավին միացել է նաև Տավուշի մարզը․տեղի բոլոր ցուցադրության հնարավորություն ունեցող դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։
Հայ կինոյի օրվա առիթով, Ազգային կինոկենտրոնը ZOOM հարթակում կազմակերպելու է ՝ «Հայ կինո, ներկա և ապագա» հայաստանյան և սփյուռքի կինոգործիչների առցանց հանդիպում, որտեղ կքննարկվեն հայկական կինոյի առկա խնդիրները, անելիքներն ու հեռանկարները։
Մասնակիցների թվում են լինելու Ատոմ Էգոյանը (Կանադա), Անահիտ Աբադը (Իրան), Ժուլի Փարադիանը (Ֆրանսիա), Օֆելյա Հարությունյանը (Հայաստան-ԱՄՆ), Նորիկ Քեշիշյան (Գերմանիա), Քերին Արիկիանը (ԱՄՆ-Գերմանիա), Գորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), Նորա Մարտիրոսյանը (Ֆրանսիա) և այլք։
Ի դեպ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ Հայ կինոյի օրվա միջոցառումներից հետո, սկսելու է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք՝ մինչև տարեվերջ, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին։ Հիշյալ ծրագրին են միացել երևանյան և մարզային կինոթատրոնները («Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Քաջարան», «Սյունիք», «Հոկտեմբեր»)»,- տեղեկացնում է Ռ. Բագրատունյանը:
Պետական ֆինանսավորում ստացած կինոնկարներ 2019-2020 թթ.
Ապրիլի 16, 2021 / Կինոթատրոն Մոսկվա
12:00 Լիամետրաժ Ծրագիր 1 - (112 ր., 2019) (Կապույտ)
«Իմ Խաչը» ռեժ. Շավարշ Վարդանյան
13:00 Կարճամետրաժ Ծրագիր 1 - Խաղ. և անիմացիոն (80 ր.) (Կարմիր)
1. Ֆիրդուս (6 րոպե, 2020), ռեժ. Նաիրա Մուրադյան
2. Շեմից այն կողմ (13 րոպե, 2020, դեբյուտ), ռեժ. Անգինե Իսանյանս
3. Հաջորդ կայարանը (5 րոպե, 2020 ,դեբյուտ), ռեժ. Անժելիկա Թամարյան
4. Հին նոր (30 րոպե, 2019, դեբյուտ), ռեժ. Արտյոմ Բաղդասարյան
5. Սառան մերկ է (26 րոպե, 2020, դեբյուտ), ռեժ. Մերի Միքայելյան
14:00 Լիամետրաժ Ծրագիր 2 - (110 ր., 2019) (Կապույտ)
«Անհայտ բաժանորդ» ռեժ. Արշալույս Հարությունյան
15:00 Կարճամետրաժ Ծրագիր 2 - Խաղ. և անիմացիոն (82 ր.) (Կարմիրր)
1. Վայրենին (29 ր., 2019) ռեժ. Հովհաննես Հակոբյան
2. Ժամանում (18 ր., 2020, դեբյուտ) ռեժ. Րաֆֆի Մովսիսյան
3. Նոր տարվա գոճի (20 ր., 2019, դեբյուտ) ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան
4. Կաֆկայի երազը (8 ր., 2020) ռեժ. Դավիթ Բաբայան
5. Ջազ (8 ր., 2019) ռեժ. Դավիթ Բաբայան
16:00 Լիամետրաժ Ծրագիր 3 - (100 ր., 2020) (Կապույտ)
«Երբ որ քամին հանդարտվի» ռեժ. Նորա Մարտիրոսյան
17:00 Կարճամետրաժ Ծրագիր 3 - Խաղ. (74 ր.) (Կարմիր)
Սիլուետ Ստուդիոն ներկայացնում է
1. Հիմնավոր մաքրություն (26 ր., 2019, դեբյուտ) ռեժ. Նաիրա Սարգսյան
2. Պատմություն N 35 (22 ր., 2020, դեբյուտ) ռեժ. Սահակ Գրիգորյան
3. Տատը (25 ր., 2019) ռեժ. Արամ Շահբազյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները