«Փաստ». Նորանշանակ ԲՏԱ նախարարի մոտեցումները չեն համապատասխանում նախարարի խորհրդականի Ջահան Հովհաննիսյանի մոտեցումների հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ԲՏԱ նախարար նշանակված Հայկ Չոբանյանի առաջին որոշումներից մեկն այն է եղել, որ նա աշխատանքից ազատել է նախարարի խորհրդական Ջահան Հովհաննիսյանին: Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սակայն բանն այն է, որ այս պարագայում գործ ունենք անձի հետ, որի ավանդը մեր երկրին ու ժողովրդին բավականին մեծ է: Բոլոր իշխանություններն էլ նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել՝ իր կատարած հերոսությունների համար: Ճիշտ է, նրա մասին նաև գիրք է գրվել, սակայն նրա բազմաթիվ սխրագործությունների մասին, որպես կանոն, չի բարձրաձայնվում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԲՏԱ նորանշանակ նախարարը Հովհաննիսյանին ասել է, թե «մեր մոտեցումները չեն համապատասխանում Ձեր մոտեցումներին»: Ուշագրավ է, որ մոտեցումների մասին խոսվել է նրանց... առաջին ու վերջին հանդիպման ժամանակ, այսինքն, մինչ այդ որևէ զրույց, առնչություն, տեսակետների փոխանակում չի եղել: Մյուս կողմից՝ խորհրդանշական է, որ պետության համար զգալի գործ արած, պետականության դիրքերից հանդես եկած մարդու մոտեցումները չեն համապատասխանում իշխանության ներկայացուցչի մոտեցումներին...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: