Արդյո՞ք պետք է ենթադրել, որ հետևել եք առաջին նախագահի հորդորին՝ պատերազմով տվել եք հողերը․ Ա․ Կոստանյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց․ «Այսօր այս ամբիոնից վերահաստատեցիք, որ բանակացությունները նոր կետից եք սկսկում։Վեց ամիս առաջ այս դահլիճում ընդդիմության կողմից հնչած հարցին բավականին հեգնանքով պատասխանեցիք՝ ինչ ուզում եք բանակցում եք, ինչի հետևանքը եղավ պատերազմի ավարտը։ Այսօր նաև հայտարարեցիք, որ 2018-ին ՀՀ առաջին նախագահը ասել է՝ հողերն արդեն պիտի տաս։ Արդյո՞ք ձեր այս հայտարարությունից պետք է ենթադրել, որ հետևել եք առաջին նախագահի հորդորին, պատերազմով տվել եք հողերը , սակայն ողբերգական ելքով։ Եվ հիմա ,այս ամբիոնից հայտարարեք՝ ի՞նչ էիք բանակցում և ո՞րն է բանակցությունների զրոյական կետը»։
Չստանալով Փաշինյանից բուն հարցերի պատասխանները, Կոստանյանն այն որակեց հերթական մանիպուլացիա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան