Առողջություն 12:20 14/04/2021 Հայաստան

ՀՀ-ում պատվաստվելը դարձել է նույնքան վտանգավոր, որքան չպատվաստվելը. Գրիգոր Գրիգորյան

«Կորոնավիրուսային վարակը դեռ ուսումնասիրության փուլում է, ամեն օր հայտնվում են նոր տվյալներ մարդու օրգանների վրա այդ վարակի ազդեցության մասին, ինչ փոփոխություններ են տեղի ունենում»,- ասուլիսում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը:

Նա նշեց, որ դեռևս հստակ տվյալներ չկան, թե որտեղից է հայտնվել այս վարակը, ինչը վկայում է այն մասին, որ դեռ վաղ է անել որոշակի հետևություններ այդ վարակի համաճարակաբանության մասին, քանի որ համաճարակաբանությունը դեռ ուսումնասիրված չէ, իսկ եթե ուսումնասիրված չէ, վաղ է խոսել հիվանդության բուժման կամ կանխարգելման անվիճելի միջոցների մասին:

«Բոլոր միջոցները, որոնք այսօր կիրառվում են, դե ֆակտո փորձնական են, որոնցով փորձում է համաշխարհային բժշկական հանրությունը պայքարել, բայց դրանցից ոչ մեկը չի ապացուցել իր անվիճելի առավելությունը մյուսի հանդեպ»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Նրա կարծիքով, Հայաստանում պաշտոնապես ներկայացվող կորոնավիրուսային վարակման դեպքերը որևէ աղերստ չունեն իրական պատկերի հետ:

«Առ այսօր իրական հիվանդների և վարակակիրների թիվը դեռևս անհայտ է: Անհայտ է նաև իրական մահերի թիվը, որոնք տեղի են ունեցել կորոնավիրուսի հետևանքով: Մենք պետք է հասկանանք, որ կորոնավիրուսային վարակն ինքնին մահ չի առաջացնում, առաջացնում են տարբեր օրգաններում, հյուսվածքներում, արյունատար անոթներում, թոքերում բարդացումներ և մարդկանց մոտ տարբեր ելք է ունենում հիվանդությունը»,- ասաց մասնագետը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում օգտագործվող թեստերը ունեն այնպիսի կեղծ պատասխանների տոկոսայնություն, որ դրանք պարզապես չի կարելի օգտագործել ախտորոշման համար:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է վերջին շրջանում ավելացել վարակման դեպքերը, Գ. Գրիգորյանն ասաց. «Սխալ կլինի մեկնաբանեմ մի բան, որը դեռ չի ստացել իր գիտելիքահեն հաստատումը, չկա ապացուցողական բազա, ընդամենը թղթի վրա գրված թվեր են: Ո՞վ է ասել, որ ավելացել են: Հիշեցնեմ, որ բարձր պաշտոն զբաղեցնող մասնագետը Հանրային հեռուսաատեսության ուղիղ եթերով ասաց՝ մարդիկ որ պատվաստվեն, մենք ստիպված չենք լինի թվեր նկարենք»:

Դիտարկմանը, թե, ըստ իրեն՝ արդյոք վարակվածների թիվն ավելի շատ է, թե քիչ, քան ներկայացվում է  պաշտոնապես,  նա պատասխանեց.

«Ոչ թե վարակվածների, այլ վարակակիրների: Վարակակիրների մեջ հստակ պետք է անջատենք նրանց, ում մոտ կլինիկապես արտահայտվել է, նրանց, ում մոտ չի  արտահայտվել: Ես այդ ամբողջ կլաստերը կոչում եմ վարակակիրներ, ում օրգանիզմում կա: Վարակակիրների քանակը Հայաստանում, ըստ հայտարարված թվերի, կազմում է բնակչության 7-10  տոկոս: Իմ կարծիքով, 50-60 տոկոսը գերազանցող է: Դա կախված է մի շարք գործոններից:

Եթե մենք օգտագործենք զգայուն թեստեր, դրանց պատասխանը լինի գրագետ, ոչ թե, ըստ քմահաճույքի, եթե բոլոր գործոններն անենք իրական, ոչ թե քաղաքական, միանշանակ մեր մոտ պատկերը այլ կլինի, կունենանք  ավելի շատ վարակակիրներ»:

Ինչ վերաբերում է մահվան թվերին, նա նշեց, ամեն տարի լինում են մահեր տարբեր վարակներից ու, կարծում է, որ այդ բոլոր վարակներից մահվան դեպքերը ներկայացվել է կորոնավիրուսից մահեր, ինչը բնակչության շրջանում առաջացրել է վախ, խուճապ:

Խոսելով պատվաստումների մասին, նա ասաց, որ կողմնակից է պատվաստումներին՝ որպես վարակիչ հիվանդությունների կանխարգելման դեռևս ամենաարդյունավետ միջոց, որի արդյունքում, ինչպես հայտնի է մարդկությանը, կանխվել են բազմաթիվ հիվանդություններ:

«Մենք կողմնակից են պատվաստմանն այն պատվաստանյութերով, որոնց ազդեցությունն ուսումնասիրված է, բերում է այն հիվանդությունների կանխարգելմանը, որոնց համաճարակաբանությունն է ուսումնասիրված:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային վարակին, առ այսօր հայտնվում են տեղեկություններ, որ պատվաստումները լիովին չեն կանխարգելում այս վարակը, ինչը վկայում է այն մասին, որ մարդու իմունային  պատասխանը և հակամարմինների արտադրումը կոնկրետ այս վարակի դեմ, խթանիչ  պատվաստանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռևս լիովին ուսումնասիրված չէ: Իմ կարծիքով, դեռ արտադրվում են այս վարակի հարուցչի որոշ շտամներ, որոնց դեմ պատվաստանյութը կոնկրետ ավելի ցածր պաշտպանություն է  ապահովում, քան նախատեսվում էր»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Անդրադառնալով կոնկրետ AstraZeneca և Sputnik V պատվատանյութերին, որոնք այսօր կիրառվում են Հայաստանում, նա նշեց. 

«Առհասարակ դեմ եմ կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստմանը Հայաստանում երկու պատվասանյութերով էլ: Մարդկանց երկընտրանքի առաջ են կանգնեցրել այսօր: AstraZeneca պատվաստանյութի  համար շեմ են սահմանվել, 55-ից բարձր: Մասնագիտական տեսակետից այս որոշումն անընդունելի է, բարոյական տեսակետից էլ անընդունելի և վիրավորական:

55-ից բարձր տարիքային խմբի մարդիկ ռիսկային են, ունենում են խրոնիկ, տարիքային հիվանդություններ, օրգանների մաշվածություն, նրանց դեպքում ընդհանրապես  բացառված  է  պատվաստանյութի օգտագործումը, քանի որ կարող է անկանխատեսելի հետևանքների բերել»:

Խոսելով կորոնավիրուսային վարակի բուժման համար օգտագործվող դեղորայքի մասին, նա նշեց, որ ելնելով արտակարգ իրավիճակից, թույլ է տրվել կիրառել դեղորայքներ, որոնք գրանցված չեն Հայաստանում. «Հիմքեր ունենք կասկածելու, որ մեր շատ քաղաքացիների վրա որոշ դեղորայքներ փորձարկվում են,  հիմքեր ունենք կասկածելու, որ որոշ փորձարկումների արդյունքում միգուցե կարող էին տեղի ունենալ մահեր: Դա մեր կասկածներն են, ունենք որոշակի հիմքեր նման կասկածների համար, բայց կսպասենք ապացույցների, որից հետո մեր կոալիցիան կանի համապատասխան հայտարարություն»:

Նա հիշեցրեց, որ դեռևս 2019-2020 թվականներին հայտարարել էր՝  Հայաստանում իշխանությունը բռնազավթած խմբավորման առողջապահության համար պատասխանատու ենթախմբավորումն անթաքույց համագործակցում է ընկերությունների հետ, որոնք հայտնի են նրանով, որ Վրաստանում անցկացրել են կենսաբանական փորձեր մարդկանց շրջանում, որի հետևանքով մասսայական մահեր են տեղի ունեցել:

«Այսօր հայտնվել ենք այնպիս իրավիճակում, որը շատ բարդ է ախտորոշել. մի կողմից կողմնակից լինելով իմունականխարգելմանը, համարում եմ, որ չկատարել իմունականխարգելում վարակիչ հիվանդությունների դեմ հղի է անկանխատեսելի հետևանքներով, կարող ենք ունենալ տարբեր հիվանդությունների մասսայական բռնկումներ, բայց մյուս կողմից այդ իմունականխարգելման գործիքը, երբ հայտնվում է սև, հանցավոր ձեռքերում, այն կարող է ցեղասպանության գործիք դառնալ: Այսօր մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ այդ իմունականխարգելման գործիքը հայտնվել է սև ձեռքերում, ուստի պատվաստվելը դարձել է նույնքան վտանգավոր, որքան չպատվաստվելը:

Հետևաբար, օր առաջ այս կենսական նշանակության, ազգային անվտանգության հարցը, այդ գործիքը սև ձեռքից պետք է վերցնել: Այսօր ունենք բավականին տվյալներ, որ կասկածենք բնակչության շրջանում կատարվում են անթույլատրելի գործողություններ»,- ասաց Գ. Գրիգորյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}