ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
«Ստանդարտ իրավիճակ չէ։ Համալսարանի համար ոչ ցանկալի իրավիճակ է։ Խնդիրը պետք է լուծում ստանա։ Սա որևէ լավ տեղ չի տանելու»,-լրագրողների հետ զրույցում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընդմիջմանը հայտարարեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 15-ը, որոնք նշանակված են կառավարության ու նախարարության քվոտայով, իրենց լիազորությունների դադարեցման մասին դիմումներ են ներկայացրել։
Հարցին, թե՞ ինչով է պայմանավորված դա, Գևորգյանը նշեց. «Չմեկնաբանեմ մի բան, որի պատճառներին ծանոթ չեմ»։
Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, ուսանողների, դասախոսների մեծ մասին չի էլ հետաքրքրում, թե ինչ է կատարվում հոգաբարձուների խորհրդում, նրանք իրենց դասն ու գործն անում են։
«Սա վերածել խոր ճգնաժամի, ճիշտ չէ։ Կա ճգնաժամ հագաբարձուների խորհրդում, բայց ոչ ամբողջ համալսարանում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արդեն քվորում կա. Առաջարկվեց խորհրդի նախագահ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան