Մշակույթ 10:48 14/04/2021 Հայաստան

Համո Սահյանի ծննդյան օրն է

«Մարդը տիեզերք է գնում ոչ թե երկրագնդի վրա տեղ չլինելու պատճառով, այլ պարզապես չի դիմանում երկրային ցավերին»։

Այսօր բանաստեղծ,  Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Համո Սահյանի (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան)  ծննդյան օրն է. 1914, Լոր, Սյունիքի մարզ։

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։

1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

Համո Սահյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

«Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...»,- ասել է  գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:11
ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել. Անի Բադալյան
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին...
Աղբյուր` Panorama.am
15:01
Կանացի կազմվածքի իդեալական համամասնությունները. Ուսումնասիրություն
Ուսումնասիրությունը ցույց է տվել անսպասելի արդյունքներ։ Գերմանական Կոնստանցի համալսարանի գիտնականները փորձարկել են այն տեսությունը, ըստ որի՝...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՔԿ-ում զինծառայողի մահվան փաստով գործ են հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի...
Աղբյուր` Panorama.am
14:29
«Էրեբունի» արգելոց-թանգարանը դեռ տնօրեն չունի, հայտնի էլ չէ՝ երբ կունենա
Ուրարտագետ Միքայել Բադալյանն «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնից ազատվել է մայիսի 13-ից։ Լրացել էր նրա պաշտոնավարման...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր ժամը 10:01-ին  ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Մեհրաբ...
Աղբյուր` Panorama.am
14:21
Պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն ուզում է իրենց խփի. Գեղամ Մանուկյան
«Էս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանն առաջ է եկել, սահմանամերձ գյուղերի բնակիչները շատ դեպքերում հասանելիություն չունեն մաքուր ջրերին. Թեհմինե Ենոքյան
«Մենք բացահատել ենք, որ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի հատվածներում սահմանամերձ գյուղերում առկա են ջրային խնդիրներ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:41
Եկել եմ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ.Նիկոլ Փաշինյան
«Ուզում եք ասել, որ ՊՊԾ-ի ծախսերն ավելացե՞լ է, միանշանակ ավելացել է,հիմա ասեմ խի»,- խորհրդարանական ընդդիմությանը ԱԺ-ում դիմեց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Լիլիթ Թումանյան. Նազենին պաշտպանության կարիք չունի
Լրագրող Լիլիթ Թումանյանը, արձագանքելով Նազենի Հովհաննիսյանի մասին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը, նշել  է. «Աննա...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո սկսել է տարածքի ազատումը հայկական հետքից. Արմինե Հայրապետյան
«Պատմամշակութային ժառանգության ոչնչացումով աղճատվում է  բնապատմական լանդշաֆտը»,-Երևանում կայացած «Ադրբեջանի ագրեսիայի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Սիրանուշ Սահակյան. Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին
«Պաշտոնապես հաստատված է՝ 23 հայեր այս պահին գտնվում են Բաքվում անազատության մեջ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ 18...
Աղբյուր` Panorama.am
12:46
Մեր բանակի սրբագործման մոտեցումը Երրորդ հանրապետության ընթացքում մեծագույն սխալն էր. Նիկոլ Փաշինյան
«Էն էլ ասեմ, որ բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է»,-խորհրդարանում 2025 թվականի պետական...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից
«Ինչու է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից։ Որովհետև դատական գործընթացում ճշմարտությունը բացահայտվում է...
Աղբյուր` Panorama.am
12:11
Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր՝ Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր Խաչատրյան
«Բայց ինչ որ արեց պարոն Ռուբինյանը, արդեն անգերազանցելի է, գիտեք ինչու հիշեց Նաիրի Հունանյանին՝ ասելով «նախկին դաշնակցական»,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
«Ինչո՞ւ ես Բաքվում չեմ։ Շատ պարզ է։ Մեր՝ բնապահպանների ու COP29-ի նպատակները շատ տարբեր են ու հակասում են այն իրականությանը, որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
12:01
Մինչև 2020-ի պատերազմն Արցախում ապրում էր 150 հազար հայ, այսօր՝ 13, ահա թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին. Ստեփանյան
«COP 29-ը Արցախի բռնազավթումից և էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանում կազմակերպելն ամենավառ ապացույցն է այն ամենի, որ գործ ունենք...
Աղբյուր` Panorama.am
11:57
Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր Երևանում մասնակցում է  «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի. Բաբկեն Թունյան
  «Պետական պարտքը ցույց է տալիս այդ պահին եղած պարտքի չափը: Այս 12 միլիարդ դոլարը, որ դուք նշում եք, մենք չենք զրոյից սարքել 12...
Աղբյուր` Panorama.am
11:36
Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
«COP29-ում Ադրբեջանը ոչ միայն  Greenwashing է անում, այլև peacewashing է անում՝ ցույց տալու, որ այն էթնիկ զտման ենթարկած...
Աղբյուր` Panorama.am
11:25
Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
«Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ, արդեն 1.3 աստիճանի աճ ենք գրանցել ջերմաստիճանում, որն ամեն...
Աղբյուր` Panorama.am
11:05
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովը
Երևանում մեկնարակել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
10:59
Ձեզ փաստացի ոչ փողոցում են ընդունում, ոչ էլ Աժ-ում եք ձեզ հարմարավետ զգում. Թունյանը՝ ընդդիմությանը
«2021 թվականից  մինչև այսօր դուք ինչո՞վ եք զբաղվել։ Հիշում եմ, որ դուք եկել եք սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր,...
Աղբյուր` Panorama.am
10:55
Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
«Էս ամբիոնից քիչ առաջ խոսում էր մարդ, ով դատարանի որոշմամբ պետք է զրպարտության մեղադրանքով պետք է ներողություն խնդրի։ Ուղղակի պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Երբ ընդդիմությունը քպ նիստ է կազմակերպում
«Այսօր մեզ այս մադատները պետք են, որպեսզի իշխանությունների ծրագրերը խափանենք ու դա ժոովրդին ցույց տանք», ասում է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կնոջ ահազանգը 3 տարի անց. Տղամարդն իրեն տարել է Երևանի մոթելներից մեկն ու բռնաբարության փորձ արել
Նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
10:20
Հոլանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային շուկա դուրս կգա 2025 թվականի ամռանը՝ փոխարինող գտնելու լեհ լեգենդար ռմբարկու Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
10:08
Աննա Հակոբյանն օգնության է շտապում Նազենի Հովհաննիսյանին
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ օգնության է շտապել Երևանի Նորաձության Շաբաթի շրջանակում քննադատությունների...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ալ Ջազիրա». Գազայում մեկ ամսվա ընթացքում մարդասիրական կազմակերպություների 20 աշխատակից է սպանվել
Գազայի հատվածում իսրայելական զորքերի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում սպանվել է առնվազն 20 մարդասիրական օգնության կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ինչպե՞ս կարելի է էսքան խաբել, մոլորեցնել ժողովրդին, ինչպե՞ս. Մենուա Սողոմոնյանը՝ Շիրակ Թորոսյանին
ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաքվե»  նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, արձագանքելով երեկ խորհրդարանում քաղաքական ճամբարներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}