«Հրապարակ». Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տևական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում:
Որոշ տեղեկություններով, ամեն օր կառավարության ամառանոցում Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո։ Մասնավորապես, նախընտրական ծրագիր են գրում, լոզունգներ մշակում, քննարկում են քաղաքական ուժի բրենդի փոփոխության հարցը: Երբեմն այլ կուսակիցներ էլ են միանում, բայց ուղեղային կենտրոնն այս եռանկյունին է:
Իշխանական աղբյուրների վարկածով, այս ջերմացումը պայմանավորված է արտաքին մարտահրավերներով, մասնավորապես, ՌԴ այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ թիմը պետք է միակուռ լինի, որպեսզի արտաքին ուժերը չկարողանան ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել և մինչև ընտրությունները լուծել իշխանափոխության հարցը:
Մոսկովյան այցը որոշակի փոփոխություններ է առաջացրել նաև իշխանությունների լրատվական քաղաքականությունում։ Դրա մասին է վկայում հակառուսական ալիքը, որը բարձրացել է վերջին օրերին, ինչը կառավարվում է իշխանության կողմից: Այս թեմայի շրջանակներում են նաև մեղադրանքները՝ ուղղված Ռուսաստանին, որ գերիների վերադարձի պատասխանատվություն կրում է Մոսկվան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան