Իշխանությունները նոր արշավ են սկսել մեդիայի դեմ․ «Մեդիա Պաշտպան»
Այսօր ԱԺ-ում պատգամավորները գոռգռում էին լրագրողների վրա, անպատասխան թողնում հարցերը, փորձում սարկազմով լռեցնել, հարձակումներ են սկսել ֆեյսբուքում ոչ միայն լրագրողների, այլև նրանց մանկահասակ երեխաների նկատմամբ։ Այս մասին նշված է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունան հայտարարությունում։
«Մի կողմից այս ամենի պատճառն այն է, որ խորհրդարանում սակավ են իշխանությունների ընդդիմախոսները, մանավանդ այնպիսիք, ովքեր սիստեմատիկաբար հետևում են նրանց ելույթներին և բացահայտում անահամապատասխանություններն ու կեղծիքները, մյուս կողմից՝ իշխանությունները պատրաստվում են ընտրությունների և նախապատրաստական այս փուլում նրանց համար կարևորագույն խնդիր է լռեցնել մեդիան։
Լրագրողական համայնքին կոչ ենք անում միասնականության, մանավանդ այս փուլում. բոլորը պետք է ընդունեն, որ մի օր իրենք էլ կարող են դառնալ ընդդիմախոս, և այս փուլում լրագրողներին լռեցնելու կանոները հաստավելու դեպքում վաղն իրենք են բախվելու նույն խնդրին։
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել ակնհայտ հանցանքներ պարունակող գործողություններին։ Մեր ոչ վաղ անցյալի ողբերգությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ խնդիրները ծագում են լրագրողներին լռեցնելու հետևանքով։ Ազատ և պատասխանատու մեդիան այսօր, առավել քան երբևէ ազգային անվտանգության գործոն է»,-ասվում է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան