Միքայել Մինասյանը՝ Արամ Ա-ի պատասխանի մասին. Նման արձագանքն ավելացրեց կասկածներս
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն արձագանքել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությանը.
«Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։
Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու մարդասպան և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ։ Ապացո՞ւյց՝ ինչքան ուզեք. Արցախից ու Սյունիքից մինչև Ծիծեռնակաբերդ։
Մինչդեռ ես ստացա պատասխան կենացի տեսքով։ Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Բայց իրականության հետ համառորեն չառերեսվելը հենց դա է հուշում։
Սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի։ Եթե այն կիսաձայն է, մեղմ շշուկով կամ խոնարհ հնազանդությամբ, ապա այն դառնում է անիմաստ: Այդպիսի ձայներ այստեղ էլ կան։ Ինչքան ուզեք։
Հ.Գ. Ավանդաբար Սփյուռքը միշտ իրեն իրավունք է վերապահել դասեր տալ Հայաստանին, ուղղորդել, խրատել։ Այդ իրավունքն, ի դեպ, Հայաստանն էլ ունի։ Եղե՛ք պահանջատեր՝ անկախ ամեն ինչից և մինչև վերջ»։
Հիշեցնենք, հայտարարությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում մասնավորապես նշել էր. «Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նույնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերյալ կարող են չհամընկնել։
Բայց չեմ հավատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում չէին նկատել Հայաստանի իշխանության հակապետական ու ընդդեմ Հայոց ցեղասպանության ուղղորդված քաղաքականությունը»։ Նա նաև նշել էր, որ Հայկական հարցն այսօր հօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ սեղմելով «թրքասիրության ու թրքաներության» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ անշեղելի սկզբունք. Արամ Առաջին
- Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա. Միքայել Մինասյան
- Չեմ կարծում, որ Արամ Առաջինի դիրքորոշման փոփոխություն է եղել. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
- Թո՞ւրքն է Արամ Ա ին ստիպել նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին