Փաշինյանն էլ հարցեր ունի Շուշիի հետ կապված
Այսօր ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց։
«Այնպես չէ, որ ես այդ հարցերը չեմ տվել նախկինում։ Ես բախվում եմ մի իրողության հետ, որ մենք պետք է գնահատենք, թե զեկույցներն ինչքանով են եղել ճշմարտացի, եղե՞լ են արդյոք իրականությունը խեղաթյուրող տվյալներ, եթե եղել են, ապա դրանք դիտավորյա՞լ են եղել, թե՞՝ ոչ»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի, ճշմարտությունը չպետք է թաքցվի, և իր ասածներն ապացուցելի են։
«Այն, ինչ ես ասում եմ, ապացուցելի է, անառարկելիորեն է ապացուցելի, աուդիոձայնագրությամբ է ապացուցելի»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան