ՈՒԵՖԱ․ Եվրո-2020-ի հանդիպումները Հռոմում կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ
Չորեքշաբթի, ապրիլի 14-ին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը հաստատել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում նախատեսված Եվրո-2020-ի խաղերին հանդիսատեսի ընդունելությունը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իշխանությունները երաշխավորել են, որ մարզադաշտը կարող է ընդունել հանդիսականներին առնվազն 25%-ով: Այսպիսով, ՈւԵՖԱ-ն հաստատել է Հռոմը որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալող քաղաք:
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում պետք է անցկացվի Եվրո-2020-ի չորս խաղ, այդ թվում `հունիսի 11-ին կայանալիք Թուրքիա -Իտալիա մրցաշարի մեկնարկային հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները